Հինգշաբթի, 26. 02. 2026

spot_img

Վեցերորդ գումարման Ազգային ժողովն արձակվելու է. Նիկոլ Փաշինյանը երկրորդ անգամ չընտրվեց վարչապետ

Ազգային ժողովը երկրորդ փուլով կրկին Նիկոլ Փաշինյանին չընտրեց վարչապետի պաշտոնում, ինչպես և նախատեսում էր. այսպիսով, Սահմանադրության համաձայն՝ իրավունքի ուժող Վեցերորդ գումարման Ազգային ժողովն արձակվելու է:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ`  վարչապետի ընտրության համար հրավիրված հատուկ նիստում «Ելք» խմբակցության կողմից վարչապետի  թեկնածու առաջադրված Նիկոլ Փաշինյանը չստացավ ընտրվելու համար բավարար ձայներ: Նրա թեկնածությանը կողմ և դեմ չքվեարկեց ոչ մի պատգամավոր, ձեռնպահ քվեարկեց 13 պատգամավոր:

Վարչապետի ընտրության համար անհրաժեշտ էր 53 կողմ ձայն:

Անկախ Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ էր, որ Ազգային ժողովն արձակվում է սահմանված ժամ կետից շուտ:

Վարչապետի միակ թեկնածուն Նիկոլ Փաշինյանն էր: Նրա թեկնածությունն առաջադրել են ԱԺ «Ելք» և «Ծառուկյան» խմբակցությունները: Նիկոլ Փաշինյանի թեկնածությունը վարչապետի պաշտոնում առաջադրվել էր նաև վարչապետի ընտրության առաջին փուլում, սակայն դա ֆորմալ բնույթ էր կրում, քանի որ հոկտեմբերի 16-ին, վարչապետի պաշտոնից հրաժարական ներկայացնելով, Նիկոլ Փաշինյանը սկիզբ դրեց խորհրդարանն իրավունքի ուժով արձակելու և խորհրդարանական արտահերթ ընտրությունների անցկացման գործընթացին: Հոկտեմբերի 24-ի ԱԺ հերթական նիստում վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը չէր ընտրվել վարչապետի պաշտոնում: Երկրորդ փուլում ևս Փաշինյանի թեկնածությունն առաջադրվել է՝ չընտրվելու կանխավարկածով: Եթե վարչապետի հրաժարականից հետո երկու շաբաթվա ընթացքում խորհրդարանը վարչապետ չի ընտրում, Ազգային ժողովն արձակվում է և նշանակվում են արտահերթ խորհրդարանական ընտրություններ:

 

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

Ելեկտրոնային Գրադարան

spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին