Չորեքշաբթի, 25. 02. 2026

spot_img

ՀՀԿ-ն վարչապետի ընտրության երկրորդ փուլի համար ևս չի առաջադրելու թեկնածու

ԱԺ ՀՀԿ խմբակցությունը հավատարիմ է մնում նախապես հայտարարած իր դիրքորոշմանը և վարչապետի ընտրության երկրորդ փուլի համար ևս չի առաջադրելու թեկնածու:

«Արմենպրես»ի հետ զրույցում այս մասին հայտնեց խմբակցության պատգամավոր Արմեն Աշոտյանը:

«Մենք մեր որոշման մասին հայտարարել էինք շաբաթներ առաջ: Բնական է, որ վարչապետի թեկնածու չենք առաջադրելու: Ինչո՞ւ պետք է կուսակցությունը մեկ շաբաթվա ընթացքում փոխեր իր դիրքորոշումը»,-ասաց Աշոտյանը:

ՀՀ վարչապետի թեկնածուի առաջադրման վերջնաժամկետը հոկտեմբերի 30-ն է: Այս պահին վարչապետի միակ թեկնածուն ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն է: Նրա թեկնածությունն առաջադրել են «Ելք» և «Ծառուկյան» խմբակցությունները, նրանց են միացել նաև ՀՀԿ խմբակցության մի քանի պատգամավորներ:

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը խորհրդարանն իրավունքի ուժով արձակելու գործընթացը սկսելու համար հոկտեմբերի 16-ին հրաժարական ներկայացրեց: Հոկտեմբերի 24-ին Ազգային ժողովում քննարկվեց առաջին փուլով վարչապետ ընտրելու մասին հարցը: Առաջադրված միակ թեկնածուն Նիկոլ Փաշինյանն էր, ում խորհրդարանը չընտրեց վարչապետի պաշտոնում: Վարչապետի ընտրության ևս մեկ փուլ տեղի կունենա առաջին փուլի քվեարկությունից 7 օր հետո: Եթե երկրորդ փուլով էլ վարչապետ չի ընտրվում, խորհրդարանն արձակվում է իրավունքի ուժով, և նշանակվում են արտահերթ խորհրդարանական ընտրություններ:

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

Ելեկտրոնային Գրադարան

spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին