Կիրակի, 22. 02. 2026

spot_img

Մայր Աթոռ Ս. Էջմիածնում Սկսուեց Գերագոյն Հոգեւոր Խորհրդի Ժողովը

Հոկտեմբերի 30ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, նախագահութեամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագոյն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի,  սկսուեց Գերագոյն հոգեւոր խորհրդի ժողովը ընդլայնուած կազմով:

Ժողովը բացուեց Տէրունական աղօթքով, ապա Գերագոյն հոգեւոր խորհրդի անդամներին ողջունեց Ամենայն Հայոց Կաթողիկոսը: Իր օրհնութիւնն ու բարեմաղթանքները բերելով ժողովականներին` Վեհափառ Հայրապետը Սուրբ Հոգու առաջնորդութիւնը մաղթեց ԳՀԽ անդամներին եւ արդիւնաւոր ընթացք ժողովի աշխատանքներին:

Ժողովի առաջին օրուայ նիստերն որպէս ատենապետ վարեց ԱՄՆ Հայոց Արեւմտեան թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Յովնան արքեպիսկոպոս Տէրտէրեանը:

Քառօրեայ ժողովի օրակարգում քննարկուելու են համաձայն ԳՀԽ 16-18.02.2016 թուակիր ժողովի որոշման առաջիկայում Ազգային-եկեղեցական ժողովի գումարման, եկեղեցական կառոյցների վերակազմակերպման հարցերը, Եկեղեցու կառավարման արդիւնաւէտութեան բարձրացման ծրագրի ընթացքը, Կոմիտաս վարդապետի եւ Յովհաննէս Թումանեանի 150ամեակի տօնակատարութիւնների ծրագրերը, ինչպէս նաեւ Հայոց Եկեղեցու Նուիրապետական Աթոռներին, թեմերին վերաբերող զանազան  հարցեր,  Հայրենիքում եւ Սփիւռքում ազգային կեանքը յուզող խնդիրներ:

 

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

Ելեկտրոնային Գրադարան

spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին