Շաբաթ, 19. 04. 2025

spot_img

«Ելք» և «Ծառուկյան» խմբակցությունները վարչապետի պաշտոնում առաջադրել են Նիկոլ Փաշինյանի թեկնածությունը

ԱԺ «Ելք» և «Ծառուկյան» խմբակցությունները ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի թեկնածությունը կրկին առաջադրել են վարչապետի պաշտոնում: «Արմենպրես»-ի  հետ զրույցում այս մասին հայտնեց «Ելք» խմբակցության ղեկավար Լենա Նազարյանը:

«Քիչ առաջ առաջադրեցինք Նիկոլ Փաշինյանի թեկնածությունը»,-ասաց Նազարյանն ու հույս հայտնեց, որ մինչ վերջնաժամկետն այլ թեկնածուներ չեն առաջադրվի:

«Արմենպրես»-ի  հետ զրույցում «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը հայտնեց, որ վարչապետի թեկնածուի առաջադրման համար իրենց են միացել նաև ՀՀԿ խմբակցության մի քանի պատգամավորներ:

Վարչապետի թեկնածու առաջադրելու համար անհրաժեշտ էր պատգամավորների ընդհանուր թվի մեկ երրորդի աջակցությունը: Խորհրդարանն իրավունքի ուժով արձակվելու համար անհրաժեշտ է, որ երկրորդ փուլում ևս վարչապետ չընտրվի:

ՀՀ վարչապետի թեկնածուի առաջադրման վերջնաժամկետը հոկտեմբերի 30-ին է:

Վարչապետի ընտրության համար ԱԺ նիստը տեղի կունենա նոյեմբերի 1-ին ժամը 12:00-ին:

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը խորհրդարանն իրավունքի ուժով արձակելու գործընթացը սկսելու համար հոկտեմբերի 16-ին հրաժարական ներկայացրեց: Հոկտեմբերի 24-ին Ազգային ժողովում քննարկվեց առաջին փուլով վարչապետ ընտրելու մասին հարցը: Առաջադրված միակ թեկնածուն Նիկոլ Փաշինյանն էր, ում խորհրդարանը չընտրեց վարչապետի պաշտոնում: Վարչապետի ընտրության ևս մեկ փուլ տեղի կունենա առաջին փուլի քվեարկությունից հետո 7 օր հետո: Եթե երկրորդ փուլով էլ վարչապետ չի ընտրվում, խորհրդարանն արձակվում է իրավունքի ուժով, և նշանակվում են արտահերթ խորհրդարանական ընտրություններ:

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

Ելեկտրոնային Գրադարան

spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին