Երկուշաբթի, 23. 02. 2026

spot_img

ԲՀԿ նախընտրական ցուցակը խորհրդարանական ընտրություններում գլխավորելու է Գագիկ Ծառուկյանը

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախընտրական ցուցակը սպասվող խորհրդարանական ընտրություններում  կգլխավորի Գագիկ Ծառուկյանը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ հոկտեմբերի 29-ին «Ծառուկյան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանն այս մասին հայտարարեց ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում:

«Ես եմ գլխավորելու ցուցակըՑուցակն էլ կազմում ենքԴեռ մտածում եմ՝ ոնց կազմենքորփոփոխություններ լինիՓոփոխություններ կլինենկտեսնենք»,- ասաց Ծառուկյանը:

Հարցին, թե արդյոք արտահերթ խորհրդարանական ընտրություններում իրենց ցուցակում կլինեն նաև իր երկու փեսաները՝ Արգամ Աբրահամյանը և Դավիթ Մանուկյանը, Ծառուկյանը պատասխանեց՝  ապագան երիտասարդներինն է, եթե նրանք ցանկական ու ժողովուրդն էլ ընտրի, ուրեմն այդ հարցի շուրջ ինքը կմտածի:

Հարցին՝ հնարավոր է, որ ԲՀԿ-ի ցուցակում ՀՀԿ-ից թեկնածուներ լինեն, Գագիկ Ծառուկյանն ասաց, որ ինքն իր ամբողջ թիմով Նիկոլ Փաշինյանի կողքին է,  փորձում են այնպես անել, որ հեղափոխություն անելուց հետո էլ մարդկանց համար ուրախությունը հարատև լինի:

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

Ելեկտրոնային Գրադարան

spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին