Պետական վերահսկողական ծառայության պետ Դավիթ Սանասարյանը հոկտեմբերի 29-ին վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին է ներկայացնելու 1 մլն դոլարին համարժեք դրամի հետբերումների տեղեկանքները: Այդ մասին Դավիթ Սանասարյանը նշեց կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում:
«Բերքահավաք» է տեղի ունենում: Մեր արած աշխատանքի արդյունքներն արդեն շոշափելի են և այս տարվա վերջին արդեն մենք կբերենք մի քանի անգամ ավելի միլիոն դոլարի մուտքեր»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ, նշեց Պետական վերահսկողական ծառայության պետը:






