Կիրակի, 01. 03. 2026

spot_img

Աննա Նաղդալյանն անդրադարձել է ԵԱՏՄ-ին Ադրբեջանի անդամակցության վերաբերող Գլազևի հայտարարությանը

Եթե Ադրբեջանի ԵԱՏՄ անդամակցության հարցը դրվի օրակարգ, Հայաստանն իր անդամակցությունից բխող ողջ գործիքակազմով կձեռնարկի համապատասխան քայլեր: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Հայաստանի արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը:

Անդրադառնալով հոկտեմբերի 23-ին «Եվրասիական շաբաթ» համաժողովի ընթացքում Վլադիմիր Պուտինի խորհրդական Սերգեյ Գլազևի հայտարարությանը Ադրբեջանի՝ ԵԱՏՄ-ին անդամակցության շուրջ, Նաղդալյանը նշեց, որ ԵԱՏՄ կոլեգիայի ներկայացուցիչն այս մասով արդեն հայտարարություն է արել  է և ասել, որ նման հարց օրակարգում չկա:

«ԵԱՏՄ հիմնադիր փաստաթղթերում հստակորեն նշված է, որ անդամ կարող է դառնալ այն պետությունը, որը որևէ գործողություն չի արել  ի վնաս կառույցի և անդամ պետություններից որևէ մեկի»,-հավելեց նա:

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

Ելեկտրոնային Գրադարան

spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին