Կիրակի, 20. 04. 2025

spot_img

Մահափորձ է կատարվել Հայիթիի նախագահի դեմ

 Անհայտ անձինք մահափորձ են կատարել Հայիթիի նախագահ Ժովենել Մոիզի դեմ, պետության ղեկավարը չի տուժել: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Haiti Libre պորտալը:

Մահափորձը կատարվել Է Պոն Ռուժ քաղաքում միջոցառման ընթացքում, որը նվիրված Էր Ժան Ժակ Դեսալինի՝ Հայիթիի անկախ պետության հիմնադրի եւ նրա առաջին կառավարչի զոհվելու 212-րդ տարելիցին:

Նշվում Է, որ ազգային հերոսի հուշահամալիրին ծաղիկներ դնելու պահին հարձակվողները կրակ են բացել նախագահի վրա: Թիկնապահները կարողացել են նախագահին տեղափոխել անվտանգ վայր, նա չի տուժել:

Վիրավորվել են նախագահի անվտանգության ծառայության երկու աշխատակիցներ, նրանցից մեկը՝ գլխից: Միջադեպի այլ հանգամանքների կամ կասկածյալների ձերբակալման վերաբերյալ տեղեկություններ չեն ստացվել, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

Ելեկտրոնային Գրադարան

spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին