Կիրակի, 01. 03. 2026

spot_img

ԲՀԿ-ն հավատարիմ է Նիկոլ Փաշինյանի հետ քաղաքական պայմանավորվածությանը. Նաիրա Զոհրաբյան

 «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը հավատարիմ է Նիկոլ Փաշինյանի հետ քաղաքական պայմանավորվածությանը, համաձայն որի չի առաջադրելու վարչապետի թեկնածու: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը:

«Մենք հավատարիմ ենք մեր պայմանավորվածությանը: Երկու շաբաթ հետո խորհրդարանն օրենքի ուժով կգնա ինքնալուծարման: Թե ինչ սցենարով կլինի ինքնալուծարումը, կարծում եմ, կլինի այնպես, ինչպես ենթադրում է մեր պայմանավորվածությունը: ԲՀԿ-ն վարչապետի թեկնածու չի առաջադրելու»,-ասաց Զոհրաբյանը:

Զոհրաբյանը նկատեց, որ մեկ բան հստակ է՝ երկու շաբաթ հետո Հայաստանում լինելու է նոր քաղաքական իրավիճակ:

Խորհրդարանական ընտրություններին դաշինքով կամ առանց դաշինքի մասնակցելու վերաբերյալ հարցին ի պատասխան Զոհրաբյանն ասաց, որ կուսակցությունում քննարկում դեռ չեն ունեցել, սակայն վստահեցրեց` առաջիկա օրերին կլինի քննարկում և իրենց մասնակցության ձևաչափի մասին կհայտնեն բոլորին:

Նիկոլ Փաշինյանը հոկտեմբերի 16-ին հրաժարական տվեց ՀՀ վարչապետի պաշտոնից: Նախքան դա Փաշինյանը «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի հետ ստորագրել էր հուշագիր: Այդ հուշագրի համաձայն` ԲՀԿ-ն պետք է սատարեր արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացմանը դեկտեմբերին, նաև Նիկոլ Փաշինյանի հրաժարականի դեպքում չպետք է առաջադրեր վարչապետի թեկնածու:

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

Ելեկտրոնային Գրադարան

spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին