Երկուշաբթի, 07. 07. 2025

spot_img

Բակո Սահակյանն ընդունել է Ռամկավար ազատական կուսակցության Լիբանանի շրջանային վարչության պատվիրակությանը

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հոկտեմբերի 15-ին ընդունել է Ռամկավար ազատական կուսակցության Լիբանանի շրջանային վարչության պատվիրակությանը՝ Ավետիս Տակեսյանի գլխավորությամբ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, հանդիպմանը քննարկվել են արտաքին եւ ներքին քաղաքականությանն ու Արցախի սոցիալ-տնտեսական զարգացմանն առնչվող մի շարք հարցեր:

Նախագահը կարեւորել է ավանդական կուսակցությունների հետ մշտական երկխոսության ամրապնդումը՝ այն համարելով Հայրենիք-Սփյուռք կապերի գործնական դրսեւորումներից:

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

Ելեկտրոնային Գրադարան

spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին