Երկուշաբթի, 23. 02. 2026

spot_img

ՖՄԿ կառավարիչը Երևանի գագաթնաժողովը պատմական է համարում կարևորագույն որոշումներ ընդունելու առումով

Ֆրանկոֆոնիայի  միջազգային կազմակերպության Երևանում կայացած 17-րդ գագաթնաժողովը կարևորագույն որոշումներ է կայացրել, և այս առումով գագաթնաժողովը շատ արդյունավետ էր: «Արմենպրես» -ի հաղորդմամբ՝  գագաթնաժողովի եզրափակիչ ասուլիսում այս մասին հայտարարեց ՖՄԿ կառավարիչ Ադամա Ուանը:

«Ֆրանկոֆոնիայի այս գագաթնաժողովն իսկապես պատմական պահ էր: Մենք կարողացանքբազմաթիվ հռչակագրեր ստորագրել Երևանում, կարևորագույն որոշումեր են կայացվել բյուջեի ռազմավարության, կին-տղամարդ հայեցակարգերի վերաբերյալ: Մենք կարողացանք միջազգային իրավիճակի վերաբերյալ կարծիքներ քննարկել»,- նշեց Ուանը:

Նա փաստեց՝ գագաթնաժողովում տեղի են ունեցել խորը քննարկումներ միջազգային հարաբերությունների կտրվածքով, և այն հռչակագրերի վերաբերյալ, որոնք ստորագրել են Երևանում: Ադմինիստրատորը կարևորեց գագաթնաժողովը նաև ՖՄԿ-ի նոր գլխավոր քարտուղար ընտրելու առումով:

Ուանը նաև խորին շնորհակալություն հայտնեց ՖՄԿ արդեն նախկին գլխավոր քարտուղար Միկայել Ժանին՝ կատարված աշխատանքների համար:

Երևանում անցկացված Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 17-րդ գագաթնաժողովին մասնակցելու համար Հայաստան էին ժամանել կազմակերպությունում ներկայացված 84 երկրի պատվիրակություն և 38 երկրի ղեկավար: Հոկտեմբերի 11-ի նիստի ընթացքում ՖՄԿ գագաթնաժողովի նախագահության լիազորությունները Մադագասկարից փոխանցվեցին Հայաստանին: Հիմվեց համաժողովի բյուրոն, մասնակիցները հաստատեցին օրակարգի նախագիծն ու ծրագրավորեցին աշխատանքները:

Հոկտեմբերի 12-ի Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 17-րդ գագաթնաժողովի օրակարգում կազմակերպության գլխավոր քարտուղարի ընտրության հարցն էր, ընտրվեց Լուիզ Մուշիկիվաբոն: Գագաթնաժողովի թեման էր «Ապրել միասին՝ հարգելով համերաշխությունը, մարդասիրական արժեքներն ու բազմազանությունը՝ իբրև խաղաղության եւ բարօրության հիմք ֆրանկոֆոն տարածաշրջանում»: Համընդհանուր արժեքների վրա խարսխված այս թեման հնարավորություն կտա արտացոլել Ֆրանկոֆոնիայում խաղաղությունը, համերաշխությունը և զարգացումը։ Որպես Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթնաժողովի լոգո ընտրվել էր նուռը՝ ի նշան ֆրանկոֆոն ողջ տարածքի խաղաղության և բարգավաճման։

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

Ելեկտրոնային Գրադարան

spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին