Երկուշաբթի, 23. 02. 2026

spot_img

Նիկոլ Փաշինյան շատ բարձր է գնահատում ՖՄԿ գագաթնաժողովի անցկացման մակարդակը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհակալություն հայտնեց Երևանում Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 17-րդ գագաթնաժողովի կազմակերպիչներին և իրականացնողներին՝ գագաթնաժողովը բարձր մակարդակով անցկացնելու համար: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ «Ֆեյսբուք»-ի իր էջի ուղիղ եթերի ժամանակ Փաշինյանն արձանագրեց, որ գագաթնաժողովի արդյունքները Հայաստանի համար դրական էին: «Կարող ենք ասել, որ այս իրադարձությունը, որը մեր անկախությունից ի վեր ամենախոշոր միջազգային իրադարձությունն էր մեր երկրում, միանշանակ ծառայեց մեր երկրի միջազգային հեղինակության բարձրացմանը, ինչպես նաև Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության ամրապնդմանը և հեղինակության բարձրացմանը»,- ընդգծեց նա:

ՀՀ վարչապետի խոսքով՝ գագաթնաժողովը Հայաստանում կազմակերպելու գործում շատ մեծ էր  ՀՀ նախկին արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի դերակատարումը: «Գագաթնաժողովի կազմակերպման ընթացքում շատ մեծ ծառայություն իրականացրեց ոստիկանությունը, ազգային անվտանգության ծառայությունը, ամբողջ պետական համակարգը, կամավորները»,-ասաց նա:

Փաշինյանը տեղեկացրեց, որ գագաթնաժողովին մասնակցող բարձրաստիճան հյուրերն արդեն  հիմնականում մեկնել են, և հյուրերի մեկնման գործընթացը շարունակվում է: «Հույս ունեմ, որ այն ևս բարձր մակարդակով կիրականացվի և մենք այս հրաշալի միջոցառման էջը պատվով կփակենք»,- նշեց վարչապետը:

Նիկոլ Փաշինյանը շնորհակալություն հայտնեց նաև իր ֆրանսերենի դասախոս Սյուզան Ղարամյանին և «Ալիանս Ֆրանսեզ» կազմակերպությանը: «Ես շարունակելու եմ ֆրանսերենի, նաև  անգլերենի և ռուսերենի ուսումնառությունը, որովհետև լեզվի մակարդակը միշտ էլ պետք է բարձրացնել»,- նկատեց նա:

Երևանում ավարտված Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 17-րդ գագաթնաժողովին մասնակցելու համար Հայաստան էին ժամանել կազմակերպության անդամ 84 երկրի պատվիրակություն և 38 երկրի ղեկավար: Հոկտեմբերի 11-ի նիստի ընթացքում ՖՄԿ գագաթնաժողովի նախագահության լիազորությունները Մադագասկարից փոխանցվեցին Հայաստանին: Հիմնվեց համաժողովի բյուրոն, մասնակիցները հաստատեցին օրակարգի նախագիծն ու ծրագրավորեցին աշխատանքները: Հոկտեմբերի 12-ին Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գլխավոր քարտուղար ընտրվեց Ռուանդայի արտաքին գործերի նախարար Լուիզ Մուշիկիվաբոն: Գագաթնաժողովի թեման էր «Ապրել միասին՝ հարգելով համերաշխությունը, մարդասիրական արժեքներն ու բազմազանությունը՝ իբրև խաղաղության եւ բարօրության հիմք ֆրանկոֆոն տարածաշրջանում»: Համընդհանուր արժեքների վրա խարսխված այս թեման հնարավորություն կտա արտացոլել Ֆրանկոֆոնիայում խաղաղությունը, համերաշխությունը և զարգացումը։ Որպես Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթնաժողովի լոգո ընտրվել էր նուռը՝ ի նշան ֆրանկոֆոն ողջ տարածքի խաղաղության և բարգավաճման։

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

Ելեկտրոնային Գրադարան

spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին