Շաբաթ, 14. 03. 2026

spot_img

Հայաստանը ԼՂ հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի փոփոխության հարց չի դնում. Նիկոլ Փաշինյան

Հայաստանը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի փոփոխության հարց չի դրել և չի դնում: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, France 24 հեռուստաընկերությանը տված հարցազրույցում այս մասին ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Բանակցային գործընթացը պետք է շարունակվի ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափում»,- ասել է ՀՀ վարչապետը:

ՀՀ վարչապետն անդրադարձել է նաև ԱՊՀ երկրների ղեկավարների գագաթնաժողովի շրջանակներում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպման և ձեռք բերված պայմանավորվածությունների մասին: Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ Իլհամ Ալիևի հետ խոսել են ոչ թե հակամարտության կարգավորման տարբերակների, այլ խաղաղ կարգավորմանը հասնելու համար անհրաժեշտ մթնոլորտի ձևավորման մասին: «Անհնար է խոսել հակամարտության կարգավորման մասին, եթե չկա խաղաղ կարգավորման համար անհրաժեշտ մթնոլորտ: Մենք պայմանավորվել ենք մի քանի կետերի շուրջ, որպեսզի նվազեցնենք լարվածությունը ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում և հայ-ադրբեջանական սահմանին»,- ասել է Փաշինյանը:

Նիկոլ Փաշինյանը նաև ընդգծել է, որ այն հանգամանքը, որ Ադրբեջանը հրաժարվում է խոսել Լեռնային Ղարաբաղի հետ, բացահայտում է այդ երկրի իրական նպատակը, իսկ նպատակն այն է, որ Ադրբեջանը ցանկանում է Լեռնային Ղարաբաղի տարածքն առանց այնտեղ ապրող մարդկանց: «Նրանց նպատակը տարածքը մաքրելն է այնտեղ ապրող մարդկանցից»,- ընդգծել է ՀՀ վարչապետը:

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

Ելեկտրոնային Գրադարան

spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին