Ուրբաթ, 27. 02. 2026

spot_img

Խորհրդարանական ուժերի միջև կոնսենսուսի պարագայում ՀՅԴ-ն դեմ չի լինի դեկտեմբերին ընտրությունների անցկացմանը

ՀՀ ազգային ժողովի ՀՅԴ խմբակցությունը խորհրդարանական մնացած ուժերի միջև կոնսենսուսի  դեպքում դեմ չի լինի արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացմանը դեկտեմբերին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին ԱԺ ճեպազրույցում հայտարարեց ՀՅԴ խմբակցության անդամ Սպարտակ Սեյրանյանը:

«Արտահերթ խորհրդարանական ընտրությունները պետք է կայանան ընտրական օրենսգրքի փոփոխությունից հետո: Պետք է լինի նաև ոստիկանության ենթակայության փոփոխություն, ոստիկանությունը պետք է լինի կառավարության ենթակայության տակ:  Ընտրությունները կարող են լինել լեգիտիմ, բայց պակաս կարևոր չէ ընտրությունների նկատմամբ հանրային ընդհանուր վստահության ձևավորումը, դրա համար բոլոր խմբակցությունների համար պետք է ապահովել հավասար մրցակցային պայմաններ: Եթե այդ բոլոր կետերը կատարվեն, եթե դրանք ամփոփվեն դեկտեմբերին, ընտրությունները թող լինեն դեկտեմբերին, թե հունվարին, թող լինեն հունվարին: Եթե բոլոր քաղաքական ուժերը որոշեն, որ ընտրությունները պետք է լինեն դեկտեմբերին, ՀՅԴ-ն չի խոչընդոտի»,-ասաց Սեյրանյանը:

Սեյրանյանը վստահեցրեց` այդ դեպքում իրենք հավատարիմ են մնում իրենց խոստմանը և չեն առաջադրի վարչապետի թեկնածու:

Հարցին` եթե իրենց նշած կետերը  չապահովվեն, նորից վարչապետի թեկնածու չեն առաջադրի, Սեյրանյանը պատասխանեց, որ Ընտրական օրենսգրքի փոփոխությունների տարբերակն արդեն կա կառավարությունում, և տրամաբանական է, որ կլինեն քննարկումներ: «Եթե ճանապարհային քարտեզը չլինի, բայց բանակցությունների արդյունքում բոլոր ուժերը հանգեն նրան, որ առանց դրա էլ ընտրությունները պետք է անցկացվեն դեկտեմբերին, մենք կհամաձայնենք»,-նշեց Սեյրանյանը:

Նա ասաց` եթե նույնիսկ մի կողմ դրվի ընտրությունների մասին նոր օրենքը, սակայն ընդհանուր կոնսեսուսի արդյունքում քաղաքական ուժերը հագեն նրան, որ ընտրությունները պետք է անցկացվեն կոնկրետ այսինչ օրը, ՀՅԴ-ն չի խոչընդոտելու: Անդրադառնալով վարչապետի թեկնածու չառաջադրելու Նիկոլ Փաշինյանի առաջարկած հուշագրի ստորագրմանը` Սեյրանյանը նշեց` եթե քաղաքական ուժերը հանգեն նրան, որ հուշագրի ստորագրումը ճիշտ է, իրենք էլ կհամաձայնեն: «Եթե հուշագիրը բաղկացած լինի մեկ կետից, դա չի լինի հուշագիր: Այն պետք է լինի բովանդակային»,-նշեց նա:

Սեյրանյանը նշեց նաև` ինքը հարգում է ժողովրդի մի մասի տեսակետը, սակայն դա չի պրոյեկտում բոլորի վրա: Եթե ժողովուրդը կարծում է, որ բոլոր դժբախտությունների պատճառը խորհրդարանական ընտրությունների չանցկացումն է, ապա իրենք համաձայն ենք, որ դա լինի հենց վաղը:

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

Ելեկտրոնային Գրադարան

spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին