Երեքշաբթի, 01. 07. 2025

spot_img

Ֆրանսիան ազգային հարգանքի տուրք է մատուցում Ազնավուրին

Փարիզի «Հաշմանդամների պալատ»-ում անցկացվում է հոգեհանգստի և Ազգային հարգանքի տուրքի արարողություն՝ ի պատիվ աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրի։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նախատեսված է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի ելույթը: Ազնավուրը առաջին երաժիշտն է, ում պատվին տեղի է ունենում Ազգային հարգանքի տուրքի արարողություն:

Արարողությանը մասնակցում են նաև ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը, ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը և ՀՀ մշակույթի նախարար Լիլիթ Մակունցը:

Աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրը մահացել է հոկտեմբերի 1-ին 94 տարեկանում:  

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

Ելեկտրոնային Գրադարան

spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին