Կիրակի, 01. 03. 2026

spot_img

Եթե ժողովուրդն արտահերթ խորհրդարանական ընտրություններ է ուզում դեկտեմբերին, մենք էլ ենք այդպես ուզում. Գագիկ Ծառուկյան

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը դեմ չէ դեկտեմբերին արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելուն, եթե մինչ այդ իշխանությունները կհասցնեն կյանքի կոչել կառավարության ծրագրով նախատեսված ծրագրերը արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացման համար:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Գագիկ Ծառուկյանն այս մասին ասել է «Կենտրոն» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում: «Կառավարության ծրագրով քայլեր են նախատեսված, որոնք կատարելուց հետո պետք է լինեն ընտրություններ: Եթե դա կհասցնեն դեկտեմբերին, թող լինի դեկտեմբերին: Մենք չենք ասում՝ չենք ուզում դեկտեմբերին: Մենք իր կողքին եղել ենք, կանք, այսինքն  մենք ժողովրդի հետ ենք»,-ասել է Ծառուկյանը:

Նա հավելեց՝ եթե ժողովուրդը ցանկանում է, որպեսզի արտահերթ խորհրդարանական ընտրություններն անցկացվեն դեկտեմբերին, ուրեմն իրենք էլ են այդպես ուզում: «Մենք խնդիր չունենք»,- ասել է Ծառուկյանը:  

Ծառուկյանը նաև հավելել է, որ ՀՀ առաջին, երկրորդ և երրորդ նախագահները  ԲՀԿ-ի հետ կապ չունեն և չեն կարող ԲՀԿ-ի միջոցով գալ իշխանության

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

Ելեկտրոնային Գրադարան

spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին