Չորեքշաբթի, 25. 02. 2026

spot_img

ՀՀԿ-ն հերքում է Երևանում կայանալիք գագաթնաժողովը չեղարկելու համար նամակով Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գրասենյակ դիմելու լուրերը

Հայաստանի Հանրապետական կուսակցությունը հերքում է մամուլում տեղ գտած տեղեկություններն այն մասին, թե կուսակցությունը նամակով դիմել է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գրասենյակ Երևանում կայանալիք գագաթնաժողովը չեղարկելու համար: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, ՀՀԿ-ն հայտարարություն է տարածել: 
 
«Ի պատասխան մամուլում տեղ գտած տեղեկությունների, թե իբր ՀՀԿ-ն նամակով դիմել է Ֆրանկոֆոնիայի կենտրոնական գրասենյակ գալիք գագաթաժողովը չեղարկելու համար, պաշտոնապես հայտնում ենք, որ այդ հրապարակումը կեղծ եւ իրականության հետ որեւէ աղերս չունի։ Հորդորում ենք լրատվամիջոցներին զերծ մնալ ՀՀԿ-ի մասին ապատեղեկատվություն տարածելուց»,- ասված է հայտարարության մեջ։ 
spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

Ելեկտրոնային Գրադարան

spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին