Երեքշաբթի, 17. 03. 2026

spot_img

Կառավարությունը քննարկում է տնտեսական աճի նոր մոդել

Հայաստանի 2019 թվականի պետական բյուջեի նախագծով նախատեսվում 4.9 տոկոս տնտեսական աճ: ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը նշեց, որ սա ամենևին էլ երազանքների բյուջեն չէ։ «Արդյոք մենք համարում ենք, որ մեր երազանքն այն է, որ պետք է ապրենք երկրում, որտեղ մեկ շնչին բաժին ընկնող ՀՆԱ-ն կանխատեսվում է մոտ 4600 ԱՄՆ դոլար: Ոչ։ Մենք պատիկներով ավելի հավակնություններ ունենք», –«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ասաց ֆինանսների նախարարը՝ հավելելով, որ մի քանի գործընթաց է զուգահեռ ընթացքի մեջ, դրանցից մեկը տնտեսական աճի նոր մոդելի քննարկումն է:

Ըստ նրա՝ այն կբերի մի հանգրվանի, և կորոշակիացվեն անելիքներն առաջիկա ժամանակահատվածի համար։ «Կոնկրետ գործողություններ պետք է անենք, որպեսզի ունենանք այլ տնտեսություն։ 2019 թվականի պետբյուջեի նախագծում հարկաբյուջետային քաղաքականության արդյունքում պարտքը կայունացվելու և ավելի ցածր մակարդակ է ունենալու, քան 2018-ին է»,- ասաց նա։

Ըստ Ջանջուղազյանի՝ 2019 թ. պետբյուջեի նախագծում 20 միլիարդ դրամով ավելացել են կենսաթոշակային հատկացումները։

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

Ելեկտրոնային Գրադարան

spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին