Կիրակի, 08. 03. 2026

spot_img

ԱԺ այգու դարպասները բացվել են քաղաքացիների առջև

Ազգային ժողովի այգու դարպասները բացվել են այցելուների առաջ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ հոկտեմբերի 3-ին, ժամը 13։00-ից սկսած քաղաքացիներն անարգել մուտք են գործում ԱԺ բակ։

«Անցնում էինք այս տարածքով, տեսանք, որ դարպասները բաց են, սիրով ներս եկանք։ Ուզում էինք տեսնել, թե մեր պաշտոնյաներն ինչպես են աշխատում այս շենքում, որը կառուցվել է ժողովրդի կողմից։ Այստեղ լուծվում են ազգի խնդիրները, մենք ուզում էինք տեսնել, թե հատկապես հեղափոխությունից հետո նրանք ինչպես են համաձայնեցնում խնդիրների լուծումները ժողովրդի հետ»,- ասաց քաղաքացի Ռիտա Դավթյանը։

Նա նաև հույս հայտնեց, որ ԱԺ բակում կհանդիպի պատգամավորների հետ, անձամբ նրանց հետ կքննարկի խնդիրները։ Իսկ տարածքի ուժեղացված հսկողությունը նույնիսկ անտեղի համարեց։

Ազգային ժողովի դարպասներն այցելուների համար բաց կլինեն առավոտյան ժամը 10-ից երեկոյան 22։00-ն։ ԱԺ դռները բացվել են երեկ ուշ երեկոյան՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ այստեղ հնչեցրած կոչից հետո։

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

Ելեկտրոնային Գրադարան

spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին