Ուրբաթ, 27. 02. 2026

spot_img

Ֆրանսան Ազնաւուրի Յիշատակին Լուսաւորել Էր Էյֆելը, Հայաստանը` …. Անգամ Չգիտի Ո՞վ Էր Ազնաւուրը Հայաստանի Համար

Աննա Քէօշկէրեան

Օրին ցաւով իմացայ մեծ հայի` կեանքից հեռանալու լուրը: Իմացայ ֆէյսպուքից,  որովհետև մօտ 1500 ընկերներիցս աւելի քան 1400ը  նկարը փոխել էր շանսոնյէի նկարով: Ներքին հպարտութիւն ապրեցի, չնայած  կորստի ցաւին:

Երէկ գիշէր սակայն խորին, մեծագոյն , ահռելի( գերադրական ուրիշ բառ չեմ կարողանում  գտնել) ցաւ ապրեցի, երբ հասկացայ, որ նկարները փոխող ու «Հայաստանը որբացաւ» ստատուս գրող հայը դա արել է զուտ ֆլէշ մոպ երեւոյթի ազդեցութեան տակ, ընդհանուրի  ալիքի տակ: 

Կորուստ ապրած որեւէ մէկը գոնէ սեփական անձի հանդէպ յարգանքից ելնելով կը յարգէր օրը, կը յարգէր յիշատակը, կը յարգէր իր պատիւը: 

Փարիզի ամէն անկիւնից երէկ լսւում էր էյֆելից տարածուող երաժշտութիւնը, ողջ օրը ամբողջ ֆրանսիան Ազնաւուրի յիշատակը յարգեց նրա երգերով ողողելով Փարիզի իւրաքանչիւր քառակուսի մեթրը: Դրա փոխարէն ինչ՞ արեց Հայաստանը: Ազգային ժողովի արտահերթ նախագծի քննարկում, բողոքի  ակցիա , ցոյց, փողոցում նախարարների ազատման հրամաններ  ստորագրուեցին , հանրապետութեան փողոցներում  մեքենաներով երթեր կազմակերպուեցին ձայնային ազդանշաններով…. Բայց այս ամէնը Շառլի յիշատակին չէր… Հայերս մոռացել էինք անգամ, որ մահացել է նա: Մենք աթոռի կռիւ էինք անում…..եւ դա անում էինք գռեհկօրէն, ինքներս մեզ չյարգելով, փողոցում անվայել բառերով կառավարութեան  անդամ սեւացնելով, սուլելով, ծափահարութիւններով, մեքենայի ազդանշաններով….

Ո՞ւմ էր պէտք ֆէյսպուքեան   սրտաճմլիկ ու զգացմունքային գրառումները, երբ  մի քանի ժամ յետոյ պիտի  Հայաստանի համար իրապէս ցաւացող մարդու, Հայաստանի  համար ողջ կեանքում կռիւ տուած մարդու, Հայաստանի անունը աշխարհում բարձր պահած մարդու յիշատակն անարգէինք մեր որկրամոլութեամբ: Ի՞նչ   եմ սովորեցնելու իմ յաջորդ  սերնդին ես: Չունենա՞լ արժանապատուութիւն, չունենա՞լ արժէքներ, չունենա՞լ յարգանք ոչ մէկի եւ առաւել  եւս իմ անձի հանդէպ, չիմանա՞լ շնորհակալ ու յարգալից լինել:

Եթէ սա եմ ես, ինչո՞ւ եմ աթոռի կռիւ տալիս: Որ ինձանից յետոյ ի՞նչ օրինակ լինեմ ազգիս համար, ընտանիքիս համար , երեխայիս համար:

Այսօր կեանքիս մէջ առաջին անգամ աշխարհի առջեւ ամաչեցի ազգիս պահուածքի համար:

Փաստօրէն օտարն աւելի շատ յարգեց եւ արժեւորեց մեծ հային, քան մենք` հայերս: 

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

Ելեկտրոնային Գրադարան

spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին