Երեքշաբթի, 03. 03. 2026

spot_img

Բողոքի ցույցերի ներքո ԱԺ-ն ընդունել է ԱԺ կանոնակարգ-օրենքում փոփոխությունների վիճահարույց նախագիծը

Ազգային ժողովն արտահերթ նիստում 67 կողմ ձայնով ընդունել է Ազգային ժողովի կանոնակարգ-օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծը: Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում այս մասին հայտնեց ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը: «Օրենքն ընդունվեց 67 կողմ ձայնով»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ` նշեց Շարմազանովը:

ԱԺ նիստի ընթացքում խորհրդարանի շենքի դիմաց բազմաթիվ քաղաքացիներ, լսելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կոչը, հավաքվել են իրենց բողոքն արտահայտելու այդ նախագծի դեմ:

Շարմազանովն ընդգծեց, որ քվեարկությունը քարտերով չի իրականացվել, այլ ձեռքով:

ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արմեն Աշոտյանն էլ հայտնեց, որ նախագծին կողմ են քվեարկել ՀՀԿ-ն, ԲՀԿ-ն ու ՀՅԴ-ն:

Հարցին, ինչու են սրել իրավիճակը, Շարմազանովն ընդգծեց, որ իրենք իրավիճակ չեն սրել` շեշտելով, որ այդ նախագիծն արտահերթ ընտրությունների դեմ չէ: «Այս oրենքը նրա համար էր, որպեսզի Ազգային ժողովը կարողանա իր սահմանադրական լիազորությունները կատարել»,- ասաց ՀՀ ԱԺ փոխնախագահը:

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

Ելեկտրոնային Գրադարան

spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին