Հինգշաբթի, 12. 12. 2024

spot_img

Վարչապետը հայտնեց հրաժարական տալու մտադրության մասին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հրաժարական կտա, երբ ՀՅԴ-ն և ԲՀԿ-ն ներկայացնող նախարարների ու մարզպետների աշխատանքից ազատելու մասին որոշումը դե յուրե կմտնի ուժի մեջ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին հոկտեմբերի 2-ին ԱԺ մերձակայքում կայացած հանրահավաքում հայտնեց Նիկոլ Փաշինյանը:

ՀՀ վարչապետի խոսքով` նա այդ քայլին կգնա այն բանից հետո, երբ աշխատանքից ազատեց ՀՅԴ և ԲՀԿ ներկայացուցիչ նախարարներին ու մարզպետներին:

«Երբ նշված նախարարների ու մարզպետների աշխատանքից ազատելու մասին որոշումը դե յուրե կմտնի ուժի մեջ, դրանից հետո ես հրաժարական կտամ վարչապետի պաշտոնից: Նախ` որպեսզի որևէ մեկը չմտածի, թե ես կառչած եմ ՀՀ վարչապետի պաշտոնից:  Դրանից հետո 7+1 օրվա ընթացքում ԱԺ-ն պետք է ընտրի նոր վարչապետ: Եթե այդ ընթացքում չընտրվի նոր վարչապետ, պետք է ևս 7+1 օր ժամանակ անցնի, և ընտրի նոր վարչապետ: Եթե այդ ընթացքում չընտրեց նոր վարչապետ, տեղի են ունենում արտահերթ խորհրդարանական ընտրություններ:

Եթե կպարզվի, որ ժողովուրդը կանգնած է հանուն արտահերթ խորհրդարանական ընտրությունների, մենք ժողովրդի հետ կկարողանանք թույլ չտալ, որ խորհրդարանն ընտրի նոր վարչապետ: Բայց հրաժարականից հետո ողջ ընթացքում ես շարունակում եմ կատարել ՀՀ վարչապետի պարտականությունները. այդպես է ՀՀ Սահմանադրությամբ»,- ասաց նա:

Նիկոլ Փաշինյանը ՀՀ նախագահին հորդորեց չստորագրել ԱԺ-ի կողմից այսօր ընդունված ԱԺ կանոնակարգ օրենքի փոփոխությունները:

«Պետք է հանրապետության նախագահը ստորագրի այդ օրենքը կամ դիմի Սահմանադրական դատարան` դրա սահմանադրականությունը վիճարկելու համար: Կարծում եմ` ինձ կլիազորեք, որ ես հիմա այստեղից դիմեմ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանին` կոչ անելով, որ նա այդ օրենքը չստորագրի ու դիմի Սահմանադրական դատարան»,- ասաց Փաշինյանը:

ՀՀ վարչապետը հայտնեց, որ պատրաստվում է գնալ խորհրդարան` պատգամավորների հետ ստեղծված իրավիճակը քննարկելու համար:

«2018թ.-ի ապրիլի 16-ին ես, որպես ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար ուզում էի գնալ ԱԺ, հիմա ես, որպես ՀՀ վարչապետ, 24 ժամ իրավունք ունեմ մուտք գործել խորհրդարանի տարածք: Ես կգնամ, որպեսզի նաև բանակցեմ այնտեղ գտնվող պատգամավորների ու քաղաքական ուժերի հետ` ստեղծված իրավիճակը հաղթահարելու վերաբերյալ, և մենք դա կանենք սիրո ու համերաշխության մթնոլորտում»,- նշեց նա:

Նիկոլ Փաշինյանը ԱԺ մուտք գործեց Դեմիրճյան փողոցից, նրա հետևից խորհրդարանի բակ են մտել հանրահավաքի մասնակիցներ:

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին