Հինգշաբթի, 12. 12. 2024

spot_img

Ամեն ինչ էլ հնարավոր է. Արմեն Ռուստամյանը՝ կառավարությունից ՀՅԴ-ական նախարարներին հետ կանչելու մասին  

Ազգային ժողովի ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը կառավարությունից ՀՅԴ-ական նախարարներին հետ կանչելու հնարավորությունը հնարավոր է համարում: Այս մասին Արմեն Ռուստամյանն ասաց ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում՝ պատասխանելով հարցին՝ հնարավո՞ր է, որ «ԱԺ կանոնակարգ» օրենքի առաջարկվող փոփոխություններին կողմ քվեարկեն և նախարարներին հետ կանչեն:

«Ամեն ինչ էլ հնարավոր է, նայած իրավիճակը ոնց կզարգանա: Այստեղ ամեն ինչ անկանխատեսելի է և որևէ տրամաբանական ընթացք ես չեմ տեսնում, որովհետև մենք ուղղակի քաոսի ենք վերածում ամեն ինչ: Շատ մեծ վերապահումով կարելի է այստեղ նորմալ քաղաքակիրթ հարաբերությունների մասին խոսել»,- «Արմենպրես»-ի նփոխանցմամբ, ասաց Ռուստամյանը:

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին