Կիրակի, 15. 03. 2026

spot_img

Վարչապետը ներկայացրել է ՀՀԿ-ի հետ առաջին բանակցության արդյունքները

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՀՀ Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանի հետ քննարկել է   արտահերթ ընտրությունների հարցը: Այս մասին հանդիպումից հետո լրագրողների հետ կայացած զրույցում նշեց Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով, որ սա Ազգային Ժողովի արտահերթ ընտրությունների թեմայով առաջին հանդիպումն էր:

« Մենք մտքեր փոխանակեցինք այդ հարցի վերաբերյալ և պայմանավորվեցինք, որ պետք է բանակցային գործընթաց սկսվի»,- նշեց Փաշինյանը՝ ընդգծելով, որ պետք չէ մտածել, որ մեկ հանդիպման արդյունքում պետք է որոշումներ կայացվեն:

Վարչապետը ասաց, որ ընտրությունները պետք է տեղի ունենան հնարավորինս արագ:

Վարչապետը նշեց, որ ապագա խորհրդարանում ինչ արդյունք էլ գրանցվի` քաղաքական ընդդիմությունը պակաս ներկայացված չի լինի,  քան այսօր է:

«Ազգային Ժողովի  1/3-ը պետք է լինի ընդդիմադիր: Բայց դրա փոխարեն կլինի այն, որ Կառավարությունը կունենա մեծամասնություն և հնարավորություն կտա լիարժեք գործել և զբաղվել երկրի օրակարգի հարցերով: Մենք կունենանք լեգիտիմ իշխանություն և լեգիտիմ փոքրամասնություն: Եթե  նույնիսկ երկրորդ քաղաքական ուժը 5 տոկոս ձայն հավաքի` նա բոնուսով կստանա այնքան ձայն, որ ինքը լինելու է առնվազն Ազգային Ժողովի 1/3-ի չափով»,- շեշտեց Փաշինյանը:

Նա հայտնեց, որ այս պահին արտահերթ ընտրությունների անցկացման մասին ՀՀԿ-ից համաձայնություն չի ստացվել:

Վահրամ Բաղդասարյանը նշեց, որ վարչապետի հետ պայմանավորվել են շարունակել բանակցությունները: Բաղդասարյանն ընդգծեց, որ եթե որևէ ուժ կողմ չլինի արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացմանը, ապա դրանք չպետք է կազմակերպվեն, որովհետև կազմվելիք խորհրդարանը պետք է արտահայտի բոլոր ուժերի ցանկությունը:

Նրա խոսքով` Հանրապետականը  սկսելու է պատրաստվել խորհրդարանական ընտրություններին` դրանք կլինեն արտահերթ, թե հերթական, ցույց կտա բանակցությունների ընթացքը:

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

Ելեկտրոնային Գրադարան

spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին