Ուրբաթ, 27. 02. 2026

spot_img

ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարները պայմանավորվել են ևս մեկ անգամ հանդիպել մինչև տարեվերջ

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները սեպտեմբերի 25-27-ն ընկած ժամանակահատվածում ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի ընթացքում առանձին և համատեղ հանդիպումներ են ունեցել Հայաստանի արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովի հետ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին հայտնում են ԵԱՀԿ մամուլի ծառայությունից:

Հանդիպումների ընթացքում համանախագահներին է միացել նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը: Նրանք նաև հանդիպում են ունեցել ԵԱՀԿ գլխավոր քարտուղարի, քաղաքական հարցերով ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալի և Իտալիայի կառավարությունում ԵԱՀԿ ներկայացուցչի հետ:

Նախարարները շարունակել են Արցախի հակամարտության խաղաղ կարգավորմանն ուղղված բանակցությունները: Համանախագահներն ու նախարարները քննարկել են տարածաշրջանի իրավիճակը և պարզաբանում են խնդրել վերջին շրջանում հնչած մի շարք հայտարարությունների շուրջ:

Համանախագահները ցավալի են համարել շարունակական մարդկային զոհերի փաստը: Նրանք նախարարներին զգուշացրել են ռազմական գործողությունների վերսկսման վտանգի մասին, և կոչ են արել կողմերին` կառուցողական մոտենալ դրական մթնոլորտի ստեղծմանը ու խուսափել իրավիճակը բորբոքող հռետորաբանությունից:

Համանախագահներն ընդգծել են, որ ամբողջական կարգավորումը զիջումներ է պահանջելու` բոլոր կողմերից: Այս համատեքստում նախարարները հաստատել են բանակցային գործընթացի ակտիվացման և լարված իրավիճակի հանդարտեցմանն ուղղված քայլերի անհրաժեշտությունը: Նախարարները պայմանավորվել են ևս մեկ անգամ հանդիպել մինչև տարեվերջ:

Համանախագահները պլանավորում են մոտ ապագայում այցելել տարածաշրջան, որից հետո ԵԱՀԿ Մինսկի խմբին և Մշտական խորհրդին կհայտնեն բանակցությունների ընթացքի մասին:

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

Ելեկտրոնային Գրադարան

spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին