Ուրբաթ, 27. 02. 2026

spot_img

ՀՀ ԱԱԾ տնօրենի և ՀՔԾ պետի միջև հեռախոսազրույցի գաղտնալսման գործի շրջանակում հարցաքննվել է դատավոր Վաչե Մարգարյանը

ՀՀ ազգային անվտանգության ծառայության  տնօրեն Արթուր Վանեցյանի և Հատուկ քննչական  ծառայության պետ Սասուն Խաչատրյանի հեռախոսազրույցի գաղտնալսման գործի շրջանակում դատախազությունը սահմանված կարգով դիմել է Բարձրագույն դատական խորհրդին և ստացել համաձայնություն հարցաքննելու Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Վաչե Մարգարյանին:

Այս մասին «Արմենպրես»ի հետ զրույցում նշեց ՀՀ քննչական կոմիտեի նախագահի խորհրդական Սոնա Տռուզյանը:

«Նշված  քրեական գործով դատավորը հարցաքննվել է: Նույն գործի շրջանակում հարցաքննվել են նաև Հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանը և ՀՀ ազգային անվտանգության տնօրեն Արթուր Վանեցյանը»,- ասաց Տռուզյանը:

 Դատախազությունը նկատի ունենալով նշված քրեական գործի նյութերում առկա փաստական տվյալները և այն հանգամանքը, որ զանգվածային լրատվության միջոցների հրապարակումների բովանդակությունը պարունակում է պաշտոնական լիազորությունների անցման հանցագործության առերևույթ առկայությունը մատնանշող տվյալներ՝ ՀՀ գլխավոր դատախազությունում հարուցվել է ևս մեկ քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 1-ին մասով (պաշտոնեական լիազորություններն անցնելը):

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

Ելեկտրոնային Գրադարան

spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին