Ուրբաթ, 27. 02. 2026

spot_img

Արա Բաբլոյանն ընդունել է Ամերիկայի Հայ Ավետարանչական ընկերակցության պատվիրակությանը

 Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանը սեպտեմբերի 27-ին ընդունել է Ամերիկայի Հայ Ավետարանչական ընկերակցության պատվիրակությանը՝ կազմակերպության գործադիր տնօրեն Զավեն Խանջյանի գլխավորությամբ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ Ազգային ժողովի լրատվության և հանրության հետ կապերի վարչությունից, Արա Բաբլոյանը, ողջունելով հյուրերին, շնորհավորել է ԱՀԱԸ հիմնադրման 100-ամյակի առթիվ եւ կարեւորել հայրենիքում 1988թ. երկրաշարժից ի վեր նրանց ծավալած գործունեությունը:

Ներհայաստանյան իրադարձություններին անդրադառնալով՝ Ազգային ժողովի նախագահն ընդգծել է, որ անկախ մեր երկրում տեղի ունեցած փոփոխություններից եւ մի շարք հարցերում քաղաքական ուժերի ունեցած տարբեր դիրքորոշումներից պետության շահերից բխող հարցերում բոլոր ուժերը միակարծիք են:

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար` Զավեն Խանջյանը նշել է, որ իրենք պատրաստակամ են շարունակելու աջակցությունը Հայաստանին: Հյուրերը կարեւորել են սփյուռքահայության ներդրումը մեր երկրի տնտեսության զարգացման հարցում:

Զրուցակիցները գոհունակությամբ են ընդգծել այն փաստը, որ իշխանափոխությունը մեր երկրում տեղի ունեցավ անցնցում: Այս համատեքստում խորհրդարանի ղեկավարը մասնավորապես ասել է. «Ինձ համար կարեւոր է երկրի անվտանգության ապահովումը, ժողովրդավարության հետագա խորացումը, տնտեսության զարգացումն ու ժողովրդի բարեկեցությունը»: 

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

Ելեկտրոնային Գրադարան

spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին