Ուրբաթ, 13. 03. 2026

spot_img

Հայաստանի անդամակցումը ԵԱՏՄ-ին բխում է մեր պետական շահերից. Էդուարդ Շարմազանով

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովի գլխավորած պատվիրակությունը, որի կազմում են ՀՀ ԱԺ պատգամավորներ Տիգրան Ուրիխանյանը եւ Տաճատ Վարդապետյանը, սեպտեմբերի 24-ին Մինսկում հանդիպել է Բելառուսի Հանրապետության Ազգային ժողովի Հանրապետության խորհրդի ղեկավար կազմի հետ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ Ազգային ժողովի լրատվության և հանրության հետ կապերի վարչությունից, կողմերը քննարկել են երկու երկրների՝ փոխըմբռնման եւ ավանդական բարեկամության վրա հիմնված հարաբերությունների առավել խորացմանն ու ընդլայնմանը վերաբերող հարցեր: Այս համատեքստում անդրադարձ է կատարվել միջխորհրդարանական համագործակցության աշխուժացմանը, կարեւորվել միջխորհրդարանական հանձնաժողովի ձեւաչափում իրականացվող աշխատանքը:

Անդրադառնալով Եվրասիական տնտեսական միության շրջանակում անդամ երկրների փոխգործակցությանը՝ Էդուարդ Շարմազանովը նշել է, որ ԵԱՏՄ-ն գործընկերների հետ հարաբերությունների զարգացման ու տարբեր ծրագրեր իրականացնելու նոր հնարավորություններ է ստեղծել:

«ԵԱՏՄ-ին անդամակցելը բխում է մեր պետությունների շահերից: Մենք պետք է առավել արդյունավետ օգտագործենք ԵԱՏՄ շուկայի հնարավորությունները»,-նշել է ՀՀ ԱԺ փոխնախագահը:

Զրուցակիցներն անդրադարձել են նաեւ միջտարածաշրջանային համագործակցությանը, կարեւորել սոցիալ-տնտեսական զարգացման համատեղ ծրագրերի իրականացումը: 

 

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

Ելեկտրոնային Գրադարան

spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին