Երեւանի աւագանիի արտահերթ ընտրութիւններու քուէարկութեան մեկնարկէն քիչ անց 8/16 ընտրատեղամասին մէջ քուէարկեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինեան:
«Այս ընտրութիւնները տարբերուելու են նրանով, որ քաղաքացին վստահ է, որ ընտրութիւնն ինքն է կատարելու եւ իր ձայնը չի գողացուելու»,- «Արմէնփրես»-ի փոխանցմամբ՝ լրագրողներուն ըսաւ վարչապետը:
«Ի՞նչպէս կը գնահատէք նախընտրական քարոզարշաւը» լրագրողի հարցին Նիկոլ Փաշինեան պատասխանեց. «Այս ընտրարշաւն իրական ընտրարշաւ էր, եւ բոլոր ուժերը հասկանում էին, որ պէտք է պայքարեն ամէն ձայնի համար, այդ թուում՝ իշխանութիւնը: Մենք նոյնպէս՝ որպէս իշխանութիւն, հասկանում էինք, որ պէտք է պայքարենք ամէն ձայնի համար: Ու երբ ասում են, որ կրքեր են բորբոքուում, ապա ցանկացած ընտրարշաւի ժամանակ կրքեր են բորբոքուում: Կարծում եմ՝ սրանից յետոյ Հայաստանում ընտարշաւից առաջ կրքեր են բորբոքուելու, որովհետեւ Հայաստանում ընտրութիւններն այսուհետ լինելու են իրական: Ոչ մի կաբինետում ընտրութիւնների արդիւնքները գրուած, դարակում դրուած, կամ ԿԸՀ-ին, կամ ոստիկանութեանը, կամ ԱԱԾ-ին փոխանցուած չեն լինելու: Պէտք է սովորել իրական ընտրութիւնների եւ իրական քարոզարշաւի»,- նշեց վարչապետը:






