Կիրակի, 22. 02. 2026

spot_img

Սպասենք Ու Տեսնենք

ԱՆԱՀԻՏ ԵՐՈՒԱՆԴԵԱՆ

«Զարթօնք»ի աշխատակից

 

«ԶԱՐԹՕՆՔ», «ՍԵՊՏԵՄԲԵՐԵԱՆ ԲԱՑԱՌԻԿ», ՊԷՅՐՈՒԹ – Հայաստանի Գ. Հանրապետութեան անկախութեան տօնին առիթով այսօր  կ’ուզեմ իմ սեփական կարծիքի վրայ հիմնուած գնահատել նաեւ Հայաստանի խորհրդային ժամանակը։ Իրականին մէջ, ես չեմ տիրապետում այս բնագաւառին, քանի ուր որ հասակ եմ նետել, միակողմանի էին լուրերն ու գրականութիւնը։ Նաեւ կ՛ուզեմ իմ յուսախաբութիւնը յայտնել Հայ ժողովուրդի կարգ մը զաւակներուն մտածելակերպին ու տրամաբանութեան ի տես:

Ես եւ իմ ընտանիքը երբեք կոմունիստներ չենք եղել։ Բայց կան թուեր, կան փաստեր, որ ուրանալ հնարաւոր չէ։  Հայոց Ցեղասպանութեանը զոհ գնացին 1.5 միլիոն հայեր, կ՛արժէ հոս յիշել Հայաստանի Ա. Հանրապետութեան անկախութեան երկու տարուայ ընթացքում սովին ու համաճարակներին զոհ եղան 180.000 հոգի։ Սա փաստ է։ Դրա մեղաւորը, անշուշտ, օրուայ իշխանութիւնները չէին, բայց միթէ ի՞նչ ժառանգեցին սովետները Ա. հանրապետութենէն: Պալատներով լեցուն երկի՞ր, թէ ծաղկուն տնտեսութիւն։ Հիմա է, որ դարը շատ արագ է զարգանում, բայց 20-րդ դարում, երկու աշխարհամարտեր տեսած դարում, ընդամէնը 70 տարուայ մէջ Հայաստանը դարձաւ երկիր՝ ամէն ինչով․ պետականութեամբ, մշակոյթով, գիտութեամբ եւ երկրին յատուկ ԲՈԼՈՐ ինստիտուտներով։ Սա անհերքելի է։ Սա ո՞ւմ նուաճումն էր։ Անշուշտ հայերի։ Ասում են Ռուսաստանից յետոյ Հայաստանն էր, որ այցելում էին թուրիստները՝ սովետի ժամանակ։ Հենց այն օրերին կային նպաստաւոր պայմաններ՝ բոլոր, բոլոր սխալներով հանդերձ։ Ես չեմ կարծում, որ Հայաստանը նման ծաղկուն վիճակ ապրած լինի իր պատմութեան ընթացքում։ Հաւանաբար բացառութիւն է Ոսկեդարը եւ հնամեայ դարերը՝ նախաքրիստոնէական շրջանի որոշ ժամանակահատուածներ։

Մինչեւ չի գալիս նորը, չեն գնահատում հինը։ Հայութիւնը երախտամոռ է հենց հայ կոմունիստների նկատմամբ։ Հայի յիշողութիւնը շատ կարճ է։ Թող ինչ ուզում են ասեն կարգ մը մարդիկ իմ այս կարծիքների մասին։ Կոմունիստ չեմ եղել եւ չեմ, այդ գաղափարը չեմ ընդունում։ Ես եղել եմ Հայաստանում այն տարիներում, երբ Լեւոն Տէր Պետրոսեանին Աստծու տեղ պաշտում էր ժողովուրդը։ Մարդիկ չգիտէին ինչպէս հայհոյել Կարէն Դեմիրճեանին։ Ամենաստոր բառերն էին գործածում, ու ես այն ժամանակ վստահ էի, որ ժողովուրդը ճիշդ է։ Դեմիրճեանը ատելի էր՝ հիմիկուայ Քոչարեանից աւելի։ Բայց նոյն ժողովուրդը ամենաբարձր քուէն տուեց Կարէն Դեմիրճեանին մի քանի տարի յետոյ։ Էսպէս ազգ չեմ տեսել աշխարհում։ Նիկոլին էլ գահընկէց կ’անի հենց այս ամբոխը, որ ես իրեն դժուարութիւն ունեմ կոչելու ժողովուրդ։ Նիկոլին Լեւոնի ճակատագիրն է սպասում։ Վստահ եղէք։ Ամփոխի վերածուած ժողովուրդը երախտամոռ է։

Հարցնում են ճափոնացիներին, թէ դուք ինչո՞ւ թշնամաբար չէք տրամադրուած Միացեալ Նահանգների նկատմամբ, չէ՞ որ նրանք աթոմական ռումբ են գործածել ձեր դէմ։ Նրանք պատասխանում են՝ հենց այն որ Սպիտակ Տան հեռախօսները ճափոնական են, դա մեր յաղթանակն է։

Եւ ո՞րն է ճափոնացիների այս յաղթանակի բուն պատճառը։ Առաջին հերթին եւ վերջին հերթին՝ նրանց համեստութիւնը։ Միջանկեալ կան նկարագրային ուրիշ կարեւոր յատկութիւններ։ Ճափոնացին չի յոխորտում, պոռոտախօս չէ, մեծամիտ չէ, ծոյլ չէ։ Ճափոնացին իրեն չի համարում ամենա-ամենագէտն աշխարհում։ Նա խոնարհ է, համեստ է։ Ճափոնացիները չունեն հերոսներ։ Ճափոնացին չի սպասում, որ մի գեղեցիկ օր կը գայ ազգի մի հերոս, որ փողոցում նետած աղբը կը հաւաքի, դատարկ ջրաշշերը կը հաւաքի, երկիրը կը փրկի։ Այդ իմաստով, ճափոնացին չունի հերոս։ Մինչդեռ ամենագէտ, ամենալաւ, ամենակիրթ եւ ամենա-ամենա հայը ՄԵ՜Ծ է, մեծամիտ է, իմաստուն է, ամենահասկացողն ու ամենաճիշդն է։ Չէ՞ որ Հայաստանը քաղաքակրթութեան օրրան է, եւ հայը․․․ աշխարհում ՉԿԱՅ հայի նմանը․․․ Բաւական է մի հայ մի ինչ-որ պաշտօն զբաղեցնի որեւէ տեղ, նա կը ստիպի միւսներին երկրպագեն իրեն։ Նա մնայուն է, որովհետեւ իրենից աւելի լաւը չկայ ու չի լինելու։ Նա յաւերժ է, նրա համար մահ չկայ։ Հային չի հետաքրքրում հաւաքական կեանքի յարատեւութիւնը։ Երբ աթոռ/ աթոռիկ է ունենում, ԱՆՊԱՅՄԱՆ այդ աթոռի շուրջ համախմբում է իւրայիններին, եւ ոչ թէ արժանաւորներին։ Այս շարքը երկար է…։ Բաւարարուենք այսքանով:

Մինչեւ այն ժամանակ, որ հայը հերոսներ է փնտռում, մինչեւ այն ժամանակ որ հայը ԻՆՔԸ իրեն պատասխանատու չի տեսնում հաւաքական կեանքը հաւաքաբար տնօրինելու, եւ այդ հաւաքական կեանքին ԲՈԼՈՐԻ մասնակցութիւնը երաշխաւորելու, ՉԿԱՅ  ՓՐԿՈՒԹԻՒՆ։ Հերթական իշխան/ իշխանիկները կը գան ու կ’երթան, ու վիճակը արմատապէս չի փոխուի։ Վիճակը կը փոխուի, եթէ դառնանք համեստ, եթէ ընդունենք, որ աշխարհում կան շատ հարցեր, որ չգիտենք մենք՝ հենց դաստիարակչական առումով ու յաջորդական, երկարատեւ յաղթանակներին ձգտելու առումով։ Հայը կարճատես է, նրան հետաքրքրում է օրուայ պահը, օրուայ հացը։ Հայը չունի հաւաքական նպատակ, չունի հաւաքական ղեկավարութիւն։ Հայը հերոսներ է փնտռում՝ իր չարածներն անելու համար։ Մինչեւ այն ժամանակ, որ հերոսներ ենք փնտռում՝ չկայ փրկութիւն:

Եզրակացնելու համար, կարծում եմ, օր կը գայ որ այսօրուայ  նոյն ժոշովուրդը դափնեպսակով ու ծաղիկներով կը գնան Սերժի կամ Քոչարեանի դուռը եւ կ’ասեն. «Սխալուեցինք: Խնդրում ենք, վերադարձիր»։

Սպասենք, տեսնենք։ Ամէն պարագայի, հենց նրանց ժամանակ էլ երկիրը արագ  զարգանում էր՝ բոլոր սխալներով հանդերձ։ Ժողովուրդը մոռացել է, որ Երեւանի հիւանդանոցներում առնէտներն էին վազվզում․․․:

Երեւան

 

spot_img
Նախորդ յօդուածը
Յաջորդ յօդուածը

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

Ելեկտրոնային Գրադարան

spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին