Կիրակի, 15. 03. 2026

spot_img

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ տնօրեն է ընտրվել ազգագրագետ Հարություն Մարությանը

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի հոգաբարձուների խորհուրդը սեպտեմբերի 14-ին փակ, գաղտնի քվեարկությամբ թանգարանի տնօրեն է ընտրել ազգագրագետ Հարություն Մարությանին։

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, չորս թեկնածուներից Հայկ Դեմոյանի օգտին քվեարկել է 2 հոգի, իսկ պատմական գիտությունների դոկտոր Հարություն Մարությանի օգտին՝ 11 հոգի։ Մնացած  թեկնածուներից 2-ին՝ Արմեն Ասրյանի և Ստեփան Ստեփանյանցի օգտին ոչ ոք չի քվեարկել:

Թանգարանը ՊՈԱԿ-ից վերափոխվել էր հիմնադրամի և մի քանի ամիս մնացել էր առանց տնօրենի, քանի որ Գևորգ Վարդանյանը, ով նշանակվել էր տնօրեն, ազատվել էր` իր դիմումի համաձայն։ Մրցույթին կարող էին մասնակցել ՀՀ այն քաղաքացիները, ովքեր ունեն գիտական աստիճան հայագիտության կամ հումանիտար և հասարակագիտական գիտությունների բնագավառում, առնվազն 5 տարվա գիտական աշխատանքի փորձառություն, ցեղասպանության ոլորտում գիտական աշխատանքներ:

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

Ելեկտրոնային Գրադարան

spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին