Շաբաթ, 14. 03. 2026

spot_img

Ժան-Կլոդ Վան Դամը կժամանի Երևան

Comedy club փառատոնի շրջանակում սեպտեմբերի 15-ին Երևան կժամանի աշխարհահռչակ հոլիվուդյան դերասան Ժան-Կլոդ Վան Դամը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեցին  Comedy club  production-ից,  աշխարհահռչակ դերասանը փառատոնի նախագծի նկարահանումների պաշտոնական հյուրն է:

Նկարահանումներն անցկացվելու են սեպտեմբերի 15-16-ը «Տաշիր» ընկերությունների խմբի աջակցությամբ: Այդ օրերին Երևանում կլինեն նաև ռուսական շոու բիզնեսի ճանաչված աստղեր:

 Ժան Կլոդ Վան Դամը հոլուվուդյան կինոդերասան է , մարտարվեստի վարպետ՝ հայտնի իր էքշըն ժանրի մարտաֆիլմերով, որոնցից առավել հաջողվածներն են «Արյունոտ սպորտը» (1988 թ.), «Քիքբռնցքամարտիկը» (1989 թ.), «Կրկնակի հարվածը» (1991 թ.), «Ունիվերսալ զինվորը» (1992 թ.), «Դժվար թիրախը» (1993 թ.), «Ժամանակի ոստիկանը» և այլն:

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

Ելեկտրոնային Գրադարան

spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին