Կիրակի, 15. 03. 2026

spot_img

«Շանթ 2018». ԱԻՆ-ը հաղորդում է պայմանական ահաբեկչության փորձի և աղետի մասին

Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում «Շանթ 2018» զորավարժության շրջանակում տարբեր սցենարներին համապատասխան գործողություններ են իրականացվում ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության կողմից: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ՀՀ պաշտպանության նախարարությունում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ընթացքում հայտնեց Արտակարգ իրավիճակների նախարարության մամուլի խոսնակ Սաթենիկ Ասիլյանը:

«Ժամը 9:27-ին ՀՀ ԱԻՆ տեղեկատվություն է ստացվել, որ Նոյեմբերյան քաղաքում նկատվել են մի խումբ անձիք, ովքեր պայուսակ են թողել տարածքում և հեռացել, որի մեջ հայտնաբերվել են պայթուցիկ սարքեր և այլ նյութեր: Իրականացվել է շահագրգիռ բոլոր ծառայությունների արձագանքում: Դեպքի վայրում կատարվել է վտանգավոր տարածքի սահմանազատում»,- նշեց խոսնակը:

Ասիլյանի խոսքով՝ մեկ այլ դեպք էլ արձանագրվել է Վայոց ձորի մարզում:

«Ժամը 9:54-ին Վայոց ձորի մարզային փրկարարական վարչությունից ստացել ենք տեղեկատվություն, որ Վայք-Սիսիան ավտոճանապարհին առկա է սողանքի հետևանքով փլուզում, երկու կողմից առկա է խցանում: Այս առումով՝ համագործակցելով ՏԻՄ-երի, ոստիկանության, ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության մեր գործընկերների հետ, աշխատանք է տարվում ճանապարհը բացելու և այլընտրանքային ճանապարհ ստեղծելու ուղղությամբ»,- նշեց Ասիլյանը:

Սաթենիկ Ասիլյանի փոխանցմամբ՝ այս պահին ավարտման փուլին են մոտենում նախարարության բարձր պատրաստականության աստիճանի անցման միջոցառումները:

Համապետական նշանակության «Շանթ-2018» զորավարժությունը պլանային բնույթի է ևնպատակաուղղված է պաշտպանությանը պետության անմիջական նախապատրաստության ևագրեսիայի հետմղման ընթացքում պետական և ռազմական կառավարման մարմիններիզորահավաքային նախապատրաստությանպատրաստականության բարձր աստիճաններիբերման ունակության վերստուգմանըփոխգործակցության և գործողություններիներդաշնակության մակարդակի բարձրացմանըՀաշվի առնելով Հայաստանի շուրջ ևմերձատարածքում ստեղծված ռազմաքաղաքական իրադրությունըզորավարժությանսցենարում առկա մտացածին հակառակորդը և իրավիճակը առավելապեսհամապատասխանեցված են իրականությանը:

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

Ելեկտրոնային Գրադարան

spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին