Կիրակի, 15. 03. 2026

spot_img

Էդուարդ Շարմազանովն ընդունել է ՀԱՊԿ ԽՎ պատասխանատու քարտուղարին

ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը սեպտեմբերի 12-ին հանդիպել է ՀԱՊԿ ԽՎ պատասխանատու քարտուղար Պյոտր Ռյաբուխինի հետ: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԺ լրատվության և հանրային կապերի վարչությունից:

Զրուցակիցները կարեւորել են ՀԱՊԿ անդամ երկրների խորհրդարանների միջեւ համագործակցության ամրապնդումը, անդրադարձել կառույցում հայկական պատվիրակության գործունեությանը:

Կողմերը քննարկել են հոկտեմբերի 29-30-ը Երեւանում անցկացվելիք ՀԱՊԿ ԽՎ խորհրդի եւ ՀԱՊԿ ԽՎ-ի իններորդ լիագումար նիստերի անցկացմանը վերաբերող օրակարգային հարցեր:

Անդրադառնալով ՀԱՊԿ-ի կարեւորությանը ՀՀ անվտանգության ապահովման գործում` Էդուարդ Շարմազանովը նշել է. «ՀԱՊԿ-ն ունի առանցքային նշանակություն մեր երկրի անվտանգության ապահովման գործում եւ այդ առումով ՀԱՊԿ-ին անդամակցելն այլընտրանք չունի»:

Հանդիպմանը ներկա էր ԱՊՀ ՄԽՎ-ում ՀՀ Ազգային ժողովի մշտական ներկայացուցիչ Հայկ Չիլինգարյանը:

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

Ելեկտրոնային Գրադարան

spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին