Շաբաթ, 14. 03. 2026

spot_img

Հայաստանի համար առաջնահերթություն է բազմաֆունկցիոնալ ավիացիայի ձեռքբերումը. Պաշտպանության նախարար

Հայաստանի Հանրապետության Զինված ուժերի համար առաջնահերթություն է բազմաֆունկցիոնալ ավիացիայի ձեռքբերումը:  «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին սեպտեմբերի 12-ին լրագրողներին հայտնեց ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը:

«Մենք կարևորում ենք բազմաֆունկցիոնալ ավիացիայի ձեռքբերումը և ներդրումը Զինված ուժերում: Դա առաջնահերթություն է»,- ասաց Դավիթ  Տոնոյանը: Նախարարի խոսքով՝ այս պահին բազմաֆունկցիոնալ ավիացիայի ձեռքբերման շուրջ բանակցություններ են ընթանում:

Նախարարը նաև հայտնեց, որ այս պահին ընթացքի մեջ է Ռուսաստանի Դաշնության հետ 100 միլիոն դոլարի ռազմական վարկային համաձայնագրի կնքման գործընթացը: Նախարարը շեշտեց, որ ռազմական ոլորտում Ռուսաստանի հետ համագործակցությունը բավականին հաջող զարգանում է:

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

Ելեկտրոնային Գրադարան

spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին