Շաբաթ, 14. 03. 2026

spot_img

Արփինե Հովհաննիսյանն առաջարկել է Հայաստանի ներքաղաքական իրավիճակը քննարկել ԵԽԽՎ մոնիտորինգային հանձնաժողովում

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի քաղաքական հարցերի և ժողովրդավարության հանձնաժողովի նիստին քննարկվել է Հայաստանում տիրող ներքաղաքական իրավիճակը եւ վերջին շրջանում տեղի ունեցած զարգացումները: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, «ֆեյսբուք»-ի իր էջում այս մասին գրառում է կատարել ՀՀ ԱԺ փոխնախագահ, ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության ղեկավար Արփինե Հովհաննիսյանը:

Նա հայտնել է, որ քննարկման ժամանակ անդրադարձ է կատարվել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի, բազմաթիվ նախկին պաշտոնյաների և նրանց ընտանիքի անդամների դեմ հարուցված քրեական գործերին և այլ դրվագների:

«Ներկայացրել եմ փաստեր, տեսանյութեր, հրապարակումներ։ Քննարկվել է նաեւ ԱԱԾ տնօրենի և ՀՔԾ պետի միջև տեղի ունեցած ձայնագրության բովանդակությունը»,- նշել է Հովհաննիսյանը:

Նա տեղեկացրել է, որ հանձնաժողովը հարցի քննարկման արդյունքում որոշում է կայացրել Քաղաքական հարցերի և ժողովրդավարության հանձնաժողովի անունից նամակ ուղղել Մոնիտորինգային հարցերի հանձնաժողովին` առաջարկելով մոնիտորինգ իրականացնել Հայաստանում իրավունքի գերակայության ապահովման, օրենսդիր և դատական իշխանությունների անկախության ապահովման կապակցությամբ:

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

Ելեկտրոնային Գրադարան

spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին