ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը սահմանադրական փոփոխությունները պատկերացնում են միայն քաղաքական կոնսենսուսի, քննարկումների միջոցով:
«Արմենպրես»–ի հաղորդմամբ` Բաբլոյանը նման տեսակետ հայտնեց լրագրողների հետ զրույցում:
«Մենք դեռ սահմանադրական փոփոխությունների առաջարկություն չենք ստացել: Սակայն դա կարող է լինել միայն քաղաքական ուժերի քննարկման և կոնսենսուսի արդյունք: Սահմանադրական փոփոխությունը չի կարող լինել մեկ կամ երկու քաղաքական գործչի ցանկության արդյունք»,-ասաց ԱԺ նախագահն ու հավելեց` փոփոխությունները պատկերացնում է միայն քննարկումների և բանակցությունների միջոցով:
Անդրադառնալով հնարավոր արտահերթ խորհդարանական ընտրութուններին՝ նա ասաց, որ հստակ ժամկետ չի կարող նշել: ԱԺ-ում ստեղծել են համապատասխան աշխատանքային խումբ, որը աշխատում է օրենսդրական փոփոխությունների ուղղությամբ: