Ուրբաթ, 20. 06. 2025

spot_img

Նախագահ Արմեն Սարգսյանը վստահ է` Փաշինյան-Պուտին հանդիպումն անցնելու է բարեկամական մթնոլորտում

 ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը անդրադարձել է սեպտեմբերի 8-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի կայանալիք հանդիպմանը:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»ը` պատասխանելով լրագրողի հարցին, թե ինչ ակնկալիքներ կան վարչապետ Փաշինյանի և նախագահ Պուտինի հանդիպումից, Արմեն Սարգսյանը պատասխանեց, որ ցանկացած հանդիպում մեծ երկրի ղեկավարի հետ շատ կարևոր և էական է Հայաստանի իշխանության համար: Մասնավորապես՝ Ռուսաստանի Դաշնության նախագահի:

ՀՀ նախագահը միևնույն ժամանակ նշեց, որ ամեն հանդիպումից ինչ-որ կարևոր բան սպասել պետք չէ:

«Ես չեմ կարծում, որ հանրությունն ամեն անգամ հանդիպումներից պետք է սպասելիքներ ունենա, որովհետև Հայաստան-Ռուսաստան հարաբերությունները դարերի հարաբերություններ են»,- ասաց նա:

Նախագահը վստահ է, որ այդ հանդիպումն անցնելու է շատ լավ ու բարեկամական մթնոլորտում, և նման հանդիպումները հաճախակի բնույթ են կրելու:

Խոսելով հայ-ռուսական հարաբերությունների լարվածության վերաբերյալ կարծիքների մասին՝ նախագահն ասաց, որ հայ-ռուսական հարաբերություններում երկարաժամկետ և խոր լարվածություն չի տեսնում ու չի սպասում: Նախագահը նաև չի կարծում, որ այդպիսի բան երբևէ կլինի:

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

Ելեկտրոնային Գրադարան

spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին