ԺՈՐԱ ՀԱՄԲԱՐՉԵԱՆ
«ՆՈՐ ՕՐ», Լոս Անճելըս – Յովհաննէս, Մկրտիչ և Կարապետ անձնանունները դարեր շարունակ տարածուած են եղել Հայաստանում և հայ գաղութներում։ Յովհաննէս անունը հայերէն ծագում չունի, Մկրտիչ անունը հայերէն է ու նշանակում է մկրտող, մկրտութիւն կատարող, Կարապետ անունը նաև հայերէն է ու նշանակում է ճանապարհ բաց անող, հարթող, առաջնորդ*։
Ո՞վ է եղել Յովհաննէս Մկրտիչը։ Ըստ քրիստոնէական աղբիւրների Յովհաննէս Մկրտիչը Զաքարիա քահանայի որդին էր, այն քահանայի, որ Գաբրիէլ հրեշտակապետը պատգամեց նրան, որ որդի կ՚ունենայ և ունեցաւ։ Յովհաննէս Մկրտչի գործունէութիւնն էր արքայութեան վերաբերեալ քարոզչութիւնը և տարածաշրջանի բնակչութեան մկրտութիւնը։
«Ապաշխարեցէ՛ք, որովհետև մօտեցել է երկնքի արքայութիւնը», – բացագանչում էր նա։ Եւ ահա մի օր Յիսուս որ Գալիլիայից Յորդանան էր եկել մօտեցաւ Յովհաննէսին և մկրտուեց Յորդանան գետում նրա ձեռամբ։
*Նշուած անձնանունների զանազան արտաբերումներն են՝ Յովհանը, Օհանէսը, Օվանէսը, Օհանը, Հանէսը, Մուկուչը, Կարօն։