Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի որդին զինվորական երդում է տվել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջի միջոցով տեղեկացրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Փաշինյանը տեղադրել է որդու լուսանկարը, որին կից կատարել է հետևյալ գրառումը. «Որդիս՝ զինվորական երդում տալիս»:
ՀՀ վարչապետի որդին բանակ է զորակոչվել 2018թ. հուլիսի 9-ին: Նա սեփական կամքով զինվորական ծառայությունը կանցկացնի Արցախի զորամասերից մեկում: