Կիրակի, 15. 06. 2025

spot_img

Տիգրան Ավինյանը նորմալ է համարում Քոչարյանի խափանման միջոցը փոխելու ՀԴՅ-ի և «Ծառուկյան»-ի պատգամավորների միջնորդությունը

ՀՀ փոխվարչապետ, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ Տիգրան Ավինյանը նորմալ է համարում ՀՅԴ և «Ծառուկյան» խմբակցությունների որոշ պատգամավորների կողմից ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոխելու համար ներկայացրած միջնորդությանը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին օգոստոսի 7-ին «Ազատության» ուղիղ եթերում հայտնեց Տիգրան Ավինյանը: Փոխվարչապետի խոսքով` կոալիցիոն գործընկերների այս քայլի վերաբերյալ իրենք, այնուամենայնիվ, եզրակացություններ կանեն:

«Դա նրանց իրավունքն է, և այստեղ շատ կարևոր է փաստ  արձանագրել, որ Հատուկ քննչականծառայությունը գործադիրից որևէ հրահանգ չի ստանում, այն գործում է անկախ, ինչպես նաև որևէ հրահանգ չի ստանում առաջին ատյանի դատարանը: Մեր գործընկերների հետ փոխհարաբերվելու առումով այս գործողությունները որոշակի վերլուծության ենթարկելու կարիք կա: Կարծում եմ` այդ վերլուծական գործընթացը կբերի որոշակի եզրահանգումների»,- նշեց Ավինյանը:

Փոխվարչապետն անդրադարձավ նաև ՀՅԴ Գերագույն մարմնի տարածած հաղորդագրությանը` ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ: Ավինյանը նշեց, որ գործադիրը դատական իշխանության վրա որևէ ճնշում չի գործադրելու:

«Դաշնակցությունը, որ այս կառավարության մաս է, պետք է շատ հստակ իմանար, թե ինչպիսի փոխհարաբերություններ կան գործադիր և դատական իշխանությունների միջև, արդյոք ճնշումներ կան դատական իշխանությունների վրա, թե` չկան: Ինձ համար մի փոքր անհասկանալի է այս հաղորդագրության բովանդակությունը: Առաջին օրվանից մենք ֆիքսել ենք, որ գործադիրը որևէ ճնշում չի գործադրելու դատական իշխանության վրա: Որևէ մեկը դատավորին չի զանգում և ասում` ինչ անի նա: Դա անընդունելի է»,- նշեց փոխվարչապետը:

Հուլիսի 27-ին-ին ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմինը մտահոգիչ էր համարել մարտի 1-իդեպքերի կապակցությամբ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին և օրվաիշխանությունների այլ ներկայացուցիչների՝ սահմանադրական կարգը տապալելու մեղադրանքներկայացնելըինչը կարող է մեկնաբանվել որպես քաղաքական հալածանք: ՌոբերտՔոչարյանի խափանման միջոցը փոխելու համար ստորագրահավաք են իրականացրել  ՀՀԱզգային ժողովի պատգամավորներըՍտորագրահավաքին միացել է 46 պատգամավորՀՀԿ, ՀՅԴ և «Ծառուկյան» խմբակցություններից:

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

Ելեկտրոնային Գրադարան

spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին