Կիրակի, 15. 06. 2025

spot_img

Ունենալու ենք նախադեպը չունեցող ընտրություններ. Վալերիյ Օսիպյան

Հայաստանի ոստիկանությունը Երևանի ավագանու արտահերթ ընտրություններին ընդառաջ սկսել է ընտրական ցուցակների ճշգրտման աշխատանքները: Գյումրիում  լրագրողների հետ զրույցում այս մասին ասել է ՀՀ ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանը: «Ցուցակներում անճշտությունները պետք է հասցվեն նվազագույնի կամ վերացվեն»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասել է Օսիպյանը:

Վալերիյ Օսիպյանն այն կարծիքին է, որ ոստիկանությունն ուղիղ միջամտություն ունի ընտրությունների արդյունքների վրա՝ընդգծելով, որ նկատի չունի այն, թե ոստիկանությունը զբաղվում է ընտրակեղծիքներով, սակայն ընտրությունների ընթացքում չծառայելով, ընտրական ցուցակները ճշգրտելու աշխատանքներ չիրականացնելով, տեղամասերում պատշաճ ծառայություն չիրականացնելով, ընտրակեղծիքը չկանխելով, ոստիկանությունը նպաստում է ընտրությունների արդյունքների վրա: «Ես ձեզ վստահեցնում եմ, որ անկախ նրանից՝ կլինի Երևանի ավագանու, թե այլ ընտրություններ, ունենալու ենք նախադեպը չունեցող ընտրություններ»,- ասել է Օսիպյանը:

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

Ելեկտրոնային Գրադարան

spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին