ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանըմեկնաբանել է Մոսկվայում հնչեցրած իր ելույթի այն հատվածները, որոնք ոչ միանշանակ էին ընկալվել հայաստանյան հասարակության մի հատվածի կողմից: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Աննա Հակոբյանը մի դեպքում ասել էր՝ «Իրականում ես կարծում եմ, որ կարևոր չէ, թե ինչպես է ծագել այս հակամարտությունը», մեկ այլ դեպքում՝ «Պատերազմի օրերին, լինելով լրատվամիջոցի ղեկավար՝ 24 ժամ հետևել եմհայկական և ադրբեջանական լրահոսին, դիտել եմ բոլոր ռեպորտաժները։Հավատացեք՝ նայելով ադրբեջանական զինվորներին, նրանց հայացքներին՝ եսարձանագրում էի, որ այդ երեխաները ոչնչով չեն տարբերվում մերզինվորներից, նրանց աչքերի արտահայտությունը նույնն էր՝ վախվորած ևանհանգիստ։ Այսինքն՝ եթե իրար կողքի կանգնեցնեինք հայ և ադրբեջանցի 18-ամյա զինվորներին և ուղղակի նայեինք նրանք հայացքներին…»:
«Առաջինի հետ կապված՝ ես արդեն առիթ ունեցել եմ հարցազրույցի ժամանակմեկնաբանել դա, բայց նորից կկրկնեմ: Իհարկե, շատ կարևոր է, թե ինչից էծագել Ղարաբաղյան հակամարտությունը, բայց կարևոր է նաև տարբերել՝որտեղ է դա կարևոր, որտեղ կարևոր չէ: Այն լսարանում, որի առջև ես խոսում էիու այն նպատակը, որի համար ես խոսում էի, բոլորովին չէր ենթադրումքննարկել հակամարտության ծագման մանրամասները: Դա ընդամենըկանանց լսարան էր, ովքեր պետք է «ոչ» ասեն պատերազմին: Պատերազմին ոչասելու համար պետք չէ ուսումնասիրություններ կատարել պատերազմիծագման աղբյուրների հետ կապված, այլ պետք է ասել «ոչ», որուսումնասիրություն կատարողներն ու բանակցություններ վարողները խաղաղ պայմաններում, առանց երկու կողմերից զոհերի, նստեն սեղանի շուրջև գտնեն լուծումներ»,- ասաց վարչապետի տիկինը:
Ինչ վերաբերում է երկու կողմերի 18-ամյա երիտասարդների հայացքներին, ապա, ըստ Հակոբյանի, խոսքը քաջության և ոչ էլ դրան նախորդած վախի, այլ այն մասին է, որ պետք չէ փորձության ենթարկել այդ երիտասարդներին: «Ասում են՝ մեր զինվորները քաջ են, իհարկե, քաջ են, բայց յուրաքանչյուր քաջությունից առաջ նախվախն է: Եթե 18-ամյա երեխան կանգնած է մահվան սպառնալիքի առաջ, նա հայացքում վախ չունենալ չի կարող, դա հայտնի բան է: Հարց է, թե այդվախին հաջորդող վայրկյաններն ինչպիսին կլինեն՝ փախուստի՞, թե՞ հերոսության: Բայց կրկին՝ իմ ելույթը դրա մասին չէր, իմ ելույթը նրա մասին էր, որ չփորձարկենք մեր երեխաներին՝ ոչ նրանց փախուստը, ոչ նրանց հերոսությունը»,- եզրափակեց Աննա Հակոբյանը:
Ելույթն Աննա Հակոբյանն ունեցել է Մոսկվայի Տրետյակովյան պատկերասրահում, որտեղ խոսել է Ղարաբաղյան հակամարտության մասին և առաջարկել ներկաներինմիանալ իր՝ «Կանայք հանուն խաղաղության» արշավին: