Երկուշաբթի, 16. 06. 2025

spot_img

Աննա Հակոբյանը մեկնաբանել է մոսկովյան իր ելույթի ոչ միանշանակ ընկալված հատվածները

ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանըմեկնաբանել է Մոսկվայում հնչեցրած իր ելույթի այն հատվածները, որոնք ոչ միանշանակ էին ընկալվել հայաստանյան հասարակության մի հատվածի կողմից: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Աննա Հակոբյանը մի դեպքում ասել էր՝ «Իրականում ես կարծում եմոր կարևոր չէթե ինչպես է ծագել այս հակամարտությունը», մեկ այլ դեպքում՝ «Պատերազմի օրերինլինելով լրատվամիջոցի ղեկավար՝ 24 ժամ հետևել եմհայկական և ադրբեջանական լրահոսինդիտել եմ բոլոր ռեպորտաժները։Հավատացեք՝ նայելով ադրբեջանական զինվորներիննրանց հայացքներին՝ եսարձանագրում էիոր այդ երեխաները ոչնչով չեն տարբերվում մերզինվորներիցնրանց աչքերի արտահայտությունը նույնն էր՝ վախվորած ևանհանգիստ։ Այսինքն՝ եթե իրար կողքի կանգնեցնեինք հայ և ադրբեջանցի 18-ամյա զինվորներին և ուղղակի նայեինք նրանք հայացքներին…»:

«Առաջինի հետ կապված՝ ես արդեն առիթ ունեցել եմ հարցազրույցի ժամանակմեկնաբանել դաբայց նորից կկրկնեմԻհարկեշատ կարևոր էթե ինչից էծագել Ղարաբաղյան հակամարտությունըբայց կարևոր է նաև տարբերել՝որտեղ է դա կարևորորտեղ կարևոր չէԱյն լսարանումորի առջև ես խոսում էիու այն նպատակըորի համար ես խոսում էիբոլորովին չէր ենթադրումքննարկել հակամարտության ծագման մանրամասներըԴա ընդամենըկանանց լսարան էրովքեր պետք է «ոչ» ասեն պատերազմինՊատերազմին ոչասելու համար պետք չէ ուսումնասիրություններ կատարել պատերազմիծագման աղբյուրների հետ կապվածայլ պետք է ասել «ոչ»որուսումնասիրություն կատարողներն ու բանակցություններ վարողները խաղաղ պայմաններումառանց երկու կողմերից զոհերինստեն սեղանի շուրջև գտնեն լուծումներ»,- ասաց վարչապետի տիկինը:

Ինչ վերաբերում է երկու կողմերի 18-ամյա երիտասարդների հայացքներին, ապա, ըստ Հակոբյանի, խոսքը քաջության և ոչ էլ դրան նախորդած վախի, այլ այն մասին է, որ պետք չէ փորձության ենթարկել այդ երիտասարդներին: «Ասում են՝ մեր զինվորները քաջ ենիհարկեքաջ ենբայց յուրաքանչյուր քաջությունից առաջ նախվախն էԵթե 18-ամյա երեխան կանգնած է մահվան սպառնալիքի առաջնա հայացքում վախ չունենալ չի կարողդա հայտնի բան էՀարց էթե այդվախին հաջորդող վայրկյաններն ինչպիսին կլինեն՝ փախուստի՞թե՞ հերոսությանԲայց կրկին՝ իմ ելույթը դրա մասին չէրիմ ելույթը նրա մասին էրոր չփորձարկենք մեր երեխաներին՝ ոչ նրանց փախուստըոչ նրանց հերոսությունը»,- եզրափակեց Աննա Հակոբյանը:

Ելույթն Աննա Հակոբյանն ունեցել է Մոսկվայի Տրետյակովյան պատկերասրահումորտեղ խոսել է Ղարաբաղյան հակամարտության մասին և առաջարկել ներկաներինմիանալ իր՝ «Կանայք հանուն խաղաղության» արշավին:

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

Ելեկտրոնային Գրադարան

spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին