Երեքշաբթի, 17. 06. 2025

spot_img

Լարսի անցակետում որոշակի դրական փոփոխություն կա, սակայն հերթը դեռ առկա է. փոխնախարար

 Լարսի անցակետում որոշակի դրական փոփոխություն կա: «Արմենպրես»ի հաղորդմամբ՝ այս մասին ֆեյսբուքի իր էջում գրառում է կատարել  ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի տեղակալ Արմեն Փամբուխչյանը:

Նա տեղեկացրել է, որ ռուսական հատվածում հերթը նվազել է, բեռնատարների մասով այն կազմում է 4 կմ, մարդատարների մասով՝ 7-8 կմ: «Գիշերը թողունակությունն արագացել է, սակայն, ամեն դեպքում, հերթը դեռ առկա է»,-նշել է Արմեն Փամբուխչյանը:

Ավելի վաղ նախարարի տեղակալը գրառում էր կատարել այն մասին, որ հայկական բեռնատարները օգոստոսի 5-ից արգելափակված են Լարսի անցակետում: Բեռնատարների շարասյունը հասնում է 6-7 կիլոմետրի: Նշվում  է, որ բեռնատարների մեծ մասը տեղափոխում է շուտ փչացող պտուղ-բանջարեղեն: Խնդրին բախված գործարարներն ու վարորդները պահանջում են պատկան մարմիններին՝ հարցին շտապ լուծում տալ, քանի որ իրենց կրած վնասները ժամ ժամի կրկնապատկվում են:

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

Ելեկտրոնային Գրադարան

spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին