Երեքշաբթի, 29. 07. 2025

spot_img

Արտակ Զեյնալյանը ընդունել է ՎԶԵԲ-ի հայաստանյան գրասենյակի ղեկավար Դմիտրի Գվինդաձեին

 Արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը օգոստոսի 3-ին ընդունել է Վերակառուցման և Զարգացման Եվրոպական Բանկի հայաստանյան գրասենյակի ղեկավար Դմիտրի Գվինդաձեին:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արդարադատության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, նախարարը ողջունելով հյուրին՝ բարձր է գնահատել ՎԶԵԲ-ի աջակցությունը Հայաստանում իրականացվող բարեփոխումներին և պատրաստականություն  հայտնել սերտ համագործակցության համար:

Հանդիպման ընթացքում քննարկվել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր: Մասնավորապես՝ Դմիտրի Գվինդաձեն ներկայացրել է ՎԶԵԲ-ի ներգրավվածությամբ Հայաստանում իրականացվող ծրագրերի շրջանակը և հավելել, որ գործարար միջավայրի բարելավումը կարող է խթան հանդիսանալ առկա համագործակցության խորացման համար:

Կողմերը նշել են նաև, որ Հայաստանին առնչվող ՎԶԵԲ-ի նոր 5-ամյա ռազմավարության ծրագիրը կարող է լավ հիմք հանդիսանալ ապագայում սերտ համագործակցության խորացման համար:

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

Ելեկտրոնային Գրադարան

spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին