Չորեքշաբթի, 18. 06. 2025

spot_img

Կարենը ողջ առողջ է. Աննա Հակոբյանը խոսել է Ադրբեջանում գերեվարված Կարեն Ղազարյանի մոր հետ

 ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը խոսել է Ադրբեջանում գերեվարված Կարեն Ղազարյանի մոր հետ և տեղեկություն փոխանցել վերջինիս վերաբերյալ: «Արմենպրես»ի հաղորդմամբ, այս մասին ֆեյսբուքի իր էջում գրառում է կատարել Աննա Հակոբյանը:

«Ուրախ եմ հայտնել, որ այսօր խոսել եմ Ադրբեջանում գերեվարված Կարեն Ղազարյանի մոր հետ և նրան եմ փոխանցել Հայաստանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի պատվիրակության ղեկավար Դոմինիկ Լիեգմից իմ ստացած շատ կարևոր և սպասված տեղեկությունը: Երեկ գիշեր Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչները տեսակցել են Ադրբեջանում գերեվարված Կարեն Ղազարյանին, նա ողջ և առողջ է եղել։ Կարենին փոխանցվել է մոր նամակը։ Ինքը՝ Կարենը, ասել է, որ իր հետ ամեն ինչ նորմալ է»,-նշել է Աննա Հակոբյանը:

ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության պետԱշոտ Ահարոնյանը ֆեյսբուքի իր էջում գրել էր. «…Ադրբեջանական կողմըտեղեկատվություն է տարածել, թե Ղազախի շրջանում հայկական կողմից դիվերսիոններթափանցման փորձ են կասեցրել ու գերեվարել «հայ հետախույզ» 1984 թ. ծնվածԿարեն Ղազարյանին: Հայտնում ենք, որ լուրը չի համապատասխանում իրականությանն ուապատեղեկատվություն է:Կարեն Ղազարյանը Հայաստանի Հանրապետության Տավուշիմարզի սահմանամերձ Բերդավան գյուղի բնակիչ է, որևէ առնչություն չունի զինվորականծառայության հետ, ունի առողջական խնդիրներ և 2013 թվականից հաշվառված էհամապատասխան բուժհաստատությունում: Կարեն Ղազարյանի՝ ադրբեջանականտարածքում հայտնվելու հանգամանքները ճշտվում են»,- գրել էր Աշոտ Ահարոնյանը:

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

Ելեկտրոնային Գրադարան

spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին