Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մեւլյութ Չավուշօղլուն եւ ԱՄՆ-ի պետքարտուղար Մայքլ Փոմպեոն օգոստոսի 3-ին բանակցություններ են վարել Սինգապուրում եւ պայմանավորվել Անկարայի եւ Վաշինգտոնի միջեւ շարունակել երկխոսությունը` վերջինիս կողմից Թուրքիայի երկու նախարարների նկատմամբ պատժամիջոցների սահմանումից հետո:
Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Sabah թերթը: Նրա տվյալներով՝ Հարավարեւելյան Ասիայի պետությունների ընկերակցության համաժողովի շրջանակներում կայացած հանդիպումը տեւել Է 40 րոպե: Բացի այդ, հրատարակությունը նշում Է, որ վերջին 15 օրվա ընթացքում Չավուշօղլուն եւ Փոմպեոն արդեն չորս հեռախոսազրույց են ունեցել, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: