Երկուշաբթի, 07. 07. 2025

spot_img

Մայր Աթոռում Տեղի Ունեցաւ Եպիսկոպոսների Ժողով

Յունիսի 11-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, նախագահութեամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ. Ծայրագոյն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի, տեղի ունեցաւ Մայր Աթոռում պաշտօնավարող եպիսկոպոսների, հայաստանեան թեմերի առաջնորդների եւ առաջնորդական տեղապահների ժողով:

Ժողովի ընթացքում անդրադարձ կատարուեց Յունիսի 10-ին Երեւանի Ս. Գրիգոր Լուսաւորիչ մայր եկեղեցում յընթացս Սուրբ Պատարագի տեղի ունեցած միջադէպին:

Յիշեալ հարցի վերաբերեալ արձանագրուեց. «Մեր ցաւն ու վրդովմունքն ենք արտայայտում Երեւանի Սուրբ Գրիգոր Լուսաւորիչ եկեղեցում մի խումբ անձանց կողմից իրականացրած անընդունելի գործողութիւնների համար, որոնք խստօրէն դատապարտելի են` անկախ շարժառիթներից: Արդարացում չունի որեւէ քայլ, որը խաթարում է հոգեւոր միջավայրի աղօթական անդորրը եւ վիրաւորում հաւատացեալների կրօնական զգացումները»:

Ժողովը նաեւ որոշեց շարունակել բոլոր միջոցները գործադրել՝ հնարաւորութիւն ընձեռելու նախաձեռնութեան անդամներին վերադառնալ կանոնական դաշտ:

 

 

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

Ելեկտրոնային Գրադարան

spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին