Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարեանը վարչական շրջանի ղեկավարներուն յանձնարարած է կարճ ժամանակահատուածի մէջ քաղաքը պատշաճ տեսքի բերել:
«Յարգելի՛ աւագանու անդամներ, դուք գիտէք, որ վերջին օրերին մայրաքաղաքում տեղի ունեցող ցոյցերի, երթերի եւ քաղաքացիական անհնազանդութիւնների ժամանակ վնասուել է Երեւան համայնքի գոյքը: Ես յանձնարարել եմ վարչական շրջանների ղեկավարներին կարճ ժամանակահատուածում վերականգնել այդ վնասուած գոյքը, որպէսզի Երեւան քաղաքն իր բնական հունով սկսի ընդունել թէ՛ հիւրերին եւ թէ՛ երեւանցիներին՝ որպէս բարեկարգ քաղաք»,- ըսաւ ան:
Երեւանի աւագանիի 3-րդ նստաշրջանի հերթական նիստը պիտի գումարուի Մայիս 30-ին:






